17/07/2018 11:09
Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքները: