18/07/2018 14:45
ԱՄՆ-ն և Ռուսաստանը կրճատում են իրենց միջուկային զինանոցները. Պետդեպարտամենտ
ԱՄՆ-ն և Ռուսաստանը կատարում են Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցների մասին պայմանագրի (ՌՀՍՊ) գծով իրենց պարտավորությունները: Լուրերը հաստատել է Պետդեպարտամենտը` հրապարակելով երկու երկրների կողմից 2011 թվականի փետրվարի 5-ին ուժի մեջ մտած համաձայնագրին համպատասխան իրենց միջուկային զինանոցների կրճատման մասին տեղեկանք, փոխանցում է ТАСС-ը:
Այնտեղ նշված է, որ Ռուսաստանն ունի միջուկային սպառազինությունների՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների 527 օպերատիվորեն ծավալված կրողներ, ծանր ռմբակոծիչներ, սուզանավերում բալիստիկ հրթիռներ և այլն: ԱՄՆ-ն ունի 652 կրող և 1350 մարտագլխիկ:
Ամբողջությամբ վերցված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների և սուզանավերում բալիստիկ հրթիռների ծավալված և չծավալված արձակման կայանքների, նաև ծանր ռմբակոծիչների թիվը Ռուսաստանում 779 է, ԱՄՆ-ում՝ 800: Տվյալները բերված են 2018 թվականի փետրվարի 5-ի դրությամբ և արտացոլում են կողմերի ներկայացրած վիճակագրությունը: