18/07/2018 12:15
Հյուսիս-հարավ ճանապարհի ճակատագիրը դեռևս անհայտ է. ֆինանսավորում չկա. նախարար
Բյուջետային սուղ պայմանների պատճառով Հյուսիս-հարավ ճանապարհի մնացած մասի ճակատագիրը դեռևս անհայտ է. ֆինանսավորում չկա, այսօր լրագրողների հետ հանդիպմանն` անդրադառնալով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին» ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:
«Պատրաստակամ ենք մեր ամբողջ ներուժը ներդնել և հասարակական վերահսկողությունը ուժեղացնել ծրագրի նկատմամբ։ Բացում ենք նոր էջ, որտեղ ամեն ինչ կլինի թափանցիկ: Բոլորը պատասխան են տալու մինչ այս կառուցած անորակ ճանապարհների համար»,- ասաց Աշոտ Հակոբյանը:
Նախարարի խոսքով` որոշ հատվածներում խախտումներ են հայտնաբերվել, որոնք պետք է շտկեն շինարարներն իրենց միջոցներով, քանի որ ճանապարհը երաշխիքային ժամկետում է։
Աշոտ Հակոբյանն ընդգծեց` նախապես հայտարարվել էր, որ ծրագիրը կարժենա 1 միլիարդ դոլար, սակայն այժմ պարզ է, որ այդ թիվն աճելու է: