18/07/2018 12:57
Իսպանիայի լողափերը հայտնվել են ցունամիների գերության մեջ (Տեսանյութ)
Մեկուկես մետրանոց ցունամի է բարձրացել Իսպանիայի Մայորկա և Մենորկա կղզիների լողափերին: Տեսանյութը հրապարակել է Metro-ն, փոխանցում է Lenta.ru-ն:
Հրապարակված կադրերում տեսանելի է, որ տարերային աղետի հետևանքով բազմաթիվ ափամերձ բարեր հեղեղվել են, հարակից փողոցները նույնպես ջրով են լցվել: Կադրում հայտնվել են տեղաբնակները, որոնք փորձում են փրկել իրենց նավակները:
Ջրի հզոր հոսքը կտրել է նաև պարանները, որոնցով կապված է եղել պատմական առագաստանավը: Այն օգտագործում է Մայորկայի կառավարությունը:
Առագաստանավը հայտնվել է ծովի ջրերում, և նավաստիներն ստիպված են եղել հետ բերել այն: Հաղորդվում է, որ տեղի բնակիչների և զբոսաշրջիկների շարքում տուժածներ չկան: