18/07/2018 13:29
Սերբիան կարող է մինչև 2025 թվականն անդամակցել ԵՄ-ին. Մակրոն
Սերբիան արագ տեմպերով շարժվում է դեպի Եվրամիության անդամակցություն և կարող է մինչև 2025 թվականը դառնալ համայնքի անդամ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում սերբ գործընկերոջ՝ Ալեքսանդր Վուչիչի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ТАСС-ը։
Դրա համար, Մակրոնի խոսքով, անհրաժեշտ է կատարել դրված բոլոր պայմանները:
«Ես այս հարցում ձևականությունների հակված չեմ»,- ավելացրել է նա:
Սերբիայի նախագահը հավաստիացրել է՝ Բելգրադը «հույս ունի, որ Եվրամիությունը դրական որոշում կկայացնի այս հարցում»:
Նա նշել է, որ Սերբիայում մեծ նշանակություն են տալիս այս գործընթացում Ֆրանսիայի հետ համագործակցությանը:
Սերբիայի հետ ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածու երկրներն են Ալբանիան, Մակեդոնիան, Մոնտենեգրոն ու Թուրքիան։
Անցյած տարվա աշնանը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ, իր կարծիքով, 2025 թվականին Սերբիան և Մոնտենեգրոն Եվրամիության անդամ կդառնան։