18/07/2018 11:17
Մեքսիկայում ռազմական օդանավ է կործանվել
Մեքսիկայի Օախակա նահանգում երեքշաբթի ուսումնական օդանավ է կործանվել: Efekto TV-ն հայտնում է, որ կործանվել է T6 Texan օդանավ, փոխանցում է РИА Новости-ն:
Երկու օդաչուները վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Վթարը տեղի է ունեցել տեղական ռազմաօդային բազայի թռիչքուղու մոտ` մարզական թռիչք կատարելու պահին: Գետնին բախվելուց առաջ օդաչուները հասցրել են լքել ինքնաթիռը: