18/07/2018 19:33
Շղթայական ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում. իրար են բախվել 4 մեքենա
Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում Ջրաշխարհի հարևանությամբ բախվել են Mercedes մակնիշի 34 AM 779 համարանիշի, BMW X5 մակնիշի 07 ՏՏ 737 համարանիշի, Lexus մակինիշի 01 CV 011 համարանիշի, Skoda մակնիշի 34 OF 131 համարանիշի և Mercedes մակինիշի 32 NM 032 համարանիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։