18/07/2018 20:05
Ադրբեջան այցելած վիդեոբլոգեր Վլադ Մագան Հայաստանում է
Բելառուսի քաղաքացի, արմատներով հայ վիդեոբլոգեր Վլադիսլավ Մոսեսովը՝ Վլադ Մագան, Հայաստանում է։
«Ես Երևանում եմ, ինձ հետ ամեն ինչ կարգին է։ Շուտով ավելի մանրամասն կներկայացնեմ իմ պատմությունը», - Aysor.am-ին ասաց վիդեոբլոգերը։
Հիշեցնենք՝ Հուլիսի 3-ին բլոգերը հրապարակել էր տեսանյութ՝ հերթական երկիր կատարած այցելությունից: Նա այցելել էր Ադրբեջան, պատմել իր հայկական ու վրացական արմատների մասին, ցույց տվել Բաքուն, եղել Ադրբեջանի հեռավոր գյուղերից մեկում: Սակայն այդ տեսանյութը հրապարակելուց հետո նրան սկսել էին սպառնալ։