18/07/2018 13:19
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Հանրապետության տարածքում հուլիսի 18-ի երեկոյան ժամերին, հուլիսի 19-20-ը հյուսիսային շրջաններում, հուլիսի 21-23-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում հուլիսի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: