18/07/2018 11:40
Տրանսպորտի նախարարը մանրամասներ է ներկայացնում Հյուսիս-հարավ ծրագրից. ՈՒՂԻՂ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը զանգվածային լրատվամիջոցների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպել է այցելություն «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2՝ Աշտարակ-Թալին և Տրանշ 3՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ:
ԶԼՄ ու ՀԿ ներկայացուցիչները հնարավորություն այցելելու են շինտեղամասեր՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին, ստանալու շինարարության հետ կապված հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:
Այցի շրջանակներում նախատեսվում է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի մամուլի ասուլիսը։
Նախարարը կներկայացնի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» մանրամասները, կպատասխանի լրագրողների հարցերին։
Այցի ընթացքին կարող եք հետևել Aysor.am-ի ուղիղ հեռարձակմամբ։