18/07/2018 13:04
Կոտայքում տներից մեկի բակում մոտ 1.1 մ երկարությամբ գյուրզա է հայտնաբերվել
Հուլիսի 18-ին, ժամը 10:26-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղի 26-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները տան բակում հայտնաբերել են գյուրզա (մոտ 1.1 մ) տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: