18/07/2018 18:18
Նախագահը առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների նախագահներ է նշանակել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել։
Նախագահի ստորագրած հրամանագրերի համաձայն՝ Արթուր Մարգարյանը նշանակվել է Արգածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, Գագիկ Սարգսյանը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, Մուշեղ Հարությունյանը՝ Լոռու մարզի, Հրաչիկ Սարգսյանը՝ Արմավիրի մարզի, Հովհաննես Ավագյանը՝ Կոտայքի մարզի, Վարդան Հարությունյանը՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահներ։