19/07/2018 16:52
Մոսկվան մտադիր է Սկրիպալների գործով Լոնդոնի վրա քաղաքական ճնշում գործադրել
ՌԴ դեսպանատունը կշարունակի բրիտանական իշխանությունների վրա ճնշում գործադրել Սկրիպալների գործին վերաբերող հարցերում: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոն, հայտնում է РИА Новости-ն:
«Մեզ համար դա (Սկրիպալների գործը) քաղաքական հարց է: Բնականաբար, ճնշում կգործադրենք: Այդ թվում՝ նաեւ պաշտոնական հարցումների և բրիտանական կողմի հետ երկխոսության ճանապարհով»,- դեսպանների խորհրդակցությունից առաջ լրագրողներին ասել է Յակովենկոն:
Մարտի 4-ին անգլիական Սոլսբերի քաղաքում, բրիտանական իշխանությունների պնդումների համաձայն, թունավորվել էին ՀԳՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Լուլյան, ինչը խոշոր միջազգային սկանդալ էր հարուցել:
Լոնդոնի կարծիքով՝ А234 նյութով Սկրիպալների թունավորմանը մասնակցել է ռուսական պետությունը, Մոսկվան սա կտրականապես հերքում է: