19/07/2018 10:48
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԶԾ ղեկավար Աքիմ Շտայների հետ
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ առաջին փոխվարչապետ Աարարտ Միրզոյանն այցելել է ՄԱԶԾ կենտրոնակայան՝ հանդիպելով վերջինիս ղեկավար Աքիմ Շտայների հետ։ Փոխվարչապետը կարևորել է ՄԱԶԾ հետ հետագա ծրագրերի շուրջ համագործակցությունը:
Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին և դրան միջազգային հնարավոր աջակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում կայանալիք արտահերթ ընտրություններին ՄԱԶԾ կողմից հնարավոր օժանդակությանը: