19/07/2018 13:42
Ցավում եմ և հայցում ներողամտությունդ. Արփինե Հովհաննիսյանն արձագանքել է իր՝ «էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք» արտահայտությանը
Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոննիսյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 17-ին Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ, ամենայն հավանականությամբ, իր մասին խոսելիս արել է հետևյալ արտահայտությունը. «էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»:
«Արփինե Հովհաննիսյանը, ստորև բերված տեսանյութում, ըստ ամենայնի, իմ մասին ասում է, որ «էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»:
Ազգային Ժողովի փոխնախագահը երևի չեր պատկերացնում, որ ուղիղ եթերում է: Բայց սյուռն այն է, որ այդ հանդիպումից հետո Արփինեն ինձ շատ ընկերական ոճով պատմում էր, թե ինչ լավ է վերաբերվում ինձ:))))
Ակնկալում եմ հրապարակային ներողություն կամ պարզաբանում (եթե խոսքերն ինձ չէին ուղղված)», - գրել է Դանիել Իոննիսյանը։
Արփինե Հովհաննիսյանն արձագանքել է Դանիել Իոննիսյանի գրառմանը։
«Դանիել ջան, խոսքերս իրականում վերաբերում էին ստեղծված անհասկանալի իրավիճակին, որը իրականում հիշեցնում էր նկարագրածս երևույթը ( գուցե անհաջող եմ ձևակերպել)։ Եթե հասկացվել է անձնավորված, ցավում եմ և բնականաբար հայցում ներողամտությունդ։ Այո, համարել եմ ու համարում եմ, որ լավ հարաբերություններ ունենք։ Գիտեի, որ ուղիղ եթեր է», - գրել է Արփինե Հովհաննիսյանը։