Դուխով կանգնած ենք Ձեր կողքին. ոստիկանության կոլեգիայի նիստում վարչապետին վստահեցրել է Օսիպյանը

20/07/2018 16:02

Դուխով կանգնած ենք Ձեր կողքին. ոստիկանության կոլեգիայի նիստում վարչապետին վստահեցրել է Օսիպյանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի բացմանը, որում քննարկել են 2018 թվականի առաջին կիսամյակին ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ ծառայողական գործունեության վերաբերղ հարցեր:

Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է համակարգի առջև դրված խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին:

«Այս հանդիպումը լավ առիթ է, որպեսզի քննարկենք 2018 թվականի առաջին կիսամյակն իր ամբողջության մեջ, հետագա անելիքները և ոստիկանության գործունեության առանձնահատկություններն ընթացիկ իրավիճակում: Հասկանալի է, որ այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում, նկատի ունեմ քաղաքական փոփոխությունները, դրանք իրավիճակի լուրջ փոփոխություն են բոլորիս՝ և՛ հանրության, և՛ պետական մարմինների, և՛ իշխանության ներկայացուցիչների համար: Կառավարման համակարգում կան պայմանականորեն ասած նախկինում նշանակված, նոր նշանակված մարդիկ, որոնք իրենց քաղաքական կամ կադրային ծագումնաբանությամբ տարբեր ճանապարհ են անցել և հասկանալի է, որ մենք անխուսափելիորեն պետք է մտնեինք ադապտացիայի շրջան, որը որոշակի ժամանակ պետք է ունենա: Որքան մեծ է պետական տվյալ մարմինը, այնքան ավելի դժվար և երկար է տեղի ունենում այդ շրջանը, բայց հույս ունեմ, որ այսօրվա մեր քննարկման ֆորմալ արձանագրումներից մեկը կլինի այն, որ մենք նոր իրավիճակում արդեն ավարտել ենք ադապտացիայի այդ շրջանը և պատրաստ ենք լիարժեք գործել», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու հենց առաջին օրը հղած իր քաղաքական ուղերձները շարունակում են մնալ նույնը: «Կարծում եմ՝ պարոն Օսիպյանը կհաստատի, որ մեր աշխատանքային քննարկումների ոգին և բովանդակությունը նույնիսկ մեկ միլիմետրով չի տարբերվում այն բովանդակությունից, որ գոյություն ունի հրապարակային: Սա շատ կարևոր է, որպեսզի մենք արձանագրենք ոստիկանության գործունեությունը՝ որպես վարչապետին ենթակա մարմին: Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար և Հայաստանում օրինականության հաստատման կարևորագույն օղակներից մեկը ոստիկանությունն է: Այստեղ պետք է հստակ գիտակցենք, որ հանցավորության դեմ պայքարում նույնպես առաջամարտիկը պետք է լինի ոստիկանությունը: Վերջինիս գործունեության արդյունքում պետք է հստակ արձանագրենք քրեածին իրավիճակի էական և տեսանելի փոփոխություն ՀՀ-ում, որին հասնելու համար պետք է համոզված լինենք, որ ոստիկանությունում ղեկավար կազմը հստակ գիտակցում է իր անելիքը և պրոֆեսիոնալ կերպով պատրաստ է իրագործել այդ գործառույթը», - նշել է վարչապետը:

Հաջորդ կարևորագույն խնդիրը, որ Նիկոլ Փաշինյանը դրել է ոստիկանության առաջ՝ կազմակերպված հանցավորության և այս համատեքստում կոռուպցիայի, նման երևույթների ու չարաշահումների դեմ պայքարն է:

«Կարող եմ ուրախությամբ նշել՝ վերջին օրերին ստանում եմ տեղեկություններ, որոնք հիմք են տալիս ասելու, որ ոստիկանության գործունեության արդյունավետությունն այս ուղղությամբ սկսում է էական փոփոխություններ ունենալ, ինչն, անկեղծ ասեմ, ինձ շատ է ուրախանցում: Կրկին ասում եմ, որ խոսքն ամենևին չի կարող և չպետք է լինի այսպես կոչված «վհուկների որսի» մասին, կարծում եմ՝ բոլորս հասկանում ենք, որ խոսքն անգամ չի կարող լինել քաղաքական հետապնդումների, Հայաստանում նոր քաղբանտարկյալներ ունենալու, կասկածելի քրեական գործեր ունենալու, անձնական մոտիվացիաներով մարդկանց հետապնդումների ենթարկելու մասին: Ընդ որում, ես խոսում եմ բոլոր մակարդակներում, այսինքն՝ անձնական մոտիվացիան այնպես չէ, որ կարող է գալ միայն երկրի առաջին դեմքից, տեսականորեն՝ ոստիկանության պետը կարող է ունենալ անձնական մոտիվացիաներ, ռեգիոնալի պետը կարող է ունենալ անձնական մոտիվացիաներ, բաժնի և բաժանմունքի պետը կարող են ունենալ անձնական մոտիվացիաներ: Մենք պետք է գործունեթյան այս տեսակն ընդհանրապես բացառենք և ոստիկանության գործունեությունը համապատասխանեցնենք ՀՀ օրենսսդրությանը»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ Հայաստանում կա երկու զուգահեռ իրականություն. մի իրականությունն այն է, ինչ նկարագրված է Սահմանադրության և օրենքների մեջ, իսկ մի իրականությունն այն է, որ գոյություն ունի անկախ Սահմանադրությունից և օրենքներից: «Մեր խնդիրն այս երկու իրականությունները նույնականացնելն է, այսինքն՝ իրականությունը համապատասխանեցնելն այն կարգավորումներին, որոնք տրված են ՀՀ օրենսդրությամբ: Իհարկե, գիտենք, որ երբեմն օրենսդրության որակն այնպիսին է, որ նույնականացումը լիարժեք հնարավոր չի իրականացնել՝ վատ որակի օրենքների պատճառով, բայց քանի դեռ դրանք գործում են որպես օրենք, ուրեմն դրանք օրենք են և եթե բոլորս գալիս ենք այն համոզման, որ դրանք վատ օրենքներ են՝ ուրեմն պետք է աշխատենք դրանց լավացման ուղղությամբ», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի բարձրացրած հաջորդ խնդիրը վերաբերել է հասարակական կարգի և անվտանգության պահպանմանն ու ապահովմանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ այս առումով մեծ խնդիրներ չկան և չպետք է լինեն, որովհետև Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական ոչ բռնի փոփոխություններից հետո նաև հաստատվել է համապատասխան մթնոլորտ: «Ոստիկանության խնդիրն է նաև սիրո և համերաշխության մթնոլորտը պահպանելը, բայց դա չի նշանակում, որ ոստիկանությունն որևէ օրինախախտման նկատմամբ պետք է լինի փափուկ, որովհետև օրինախախտումները սիրո և համերաշխության մթնոլորտի թիվ մեկ թշնամին են. որևէ մեկի արտոնյալության կարգավիճակից է խաթարվում սիրո և համեշախության մթոնոլորտը: Այս առումով, ցավոք, ազդակներ եմ ստանում, որ շատ դեպքերում այո՛, մարդիկ նկատում են, որ օրինակ՝ ճանապարհային ոստիկանության գործելակերպն էականորեն փոխվել է, բայց նաև որոշ դեպքերում, ցավոք, ահազանգ եմ ստանում, որ երբեմն ճանապարհային ոստիկանությունն այնքան փափուկ է օրինախախտների նկատմամբ, որ դա քաղաքացիների շրջանում դժգոհություն է առաջացնում: Ցավոք, Հայաստանում Խորհրդային միության փլուզումից և անկախության հաստատումից հետո ժողովրդավարություն և ամենաթողություն բառերը շատ դեպքերում հանրային գիտակցության մեջ հավասարվել են իրար: Բայց ես ուզում եմ ասել, որ ամենաուժեղ իրավակարգերը և օրենքի նկատմամբ ամենախիստ պահանջները դրվում են ժողովրդավարական հասարակությունների մեջ: Այսինքն, ժողովրդավարական հասարակությունը հիմնված է իրավունքի գերակայության, օրենքի գերակայության վրա: Եվ եթե մենք օրինախախտումների նկատմամբ չափազանց խիստ մոտեցումներ չենք ցուցաբերում՝ դա ժողովրդավարության առաջին հակոտնյան է: Մյուս կողմից, այս խնդիրը մենք պետք է լուծենք նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ և գործենք որոշակի սահմանափակումների շրջանակներում», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կրկին անդրադառնալով ադապտացիայի շրջանին՝ վարչապետը նկատել է, որ անխուսափելիորեն լինելու են մարդիկ, որոնք անցնելու են այն, այսինքն՝ հարմարվելու են նոր պայմաններին, ոգևորված են լինելու այն հնարավորություններից, որ այսօր բացվել են: «Իհարկե, բազմաթիվ հնարավորություններ էլ փակվել են և պետք է փակվեն: Բայց այս շրջանում յուրաքանչյուրը պետք է ունենա այս շրջանը բարեհաջող անցնելու հնարավորություն, եթե դրա համար չկան շատ լուրջ պատճառներ, որոնք բացառում են այդ հնարավորությունը: Չի կարող լինել այնպիսի քայլեր, որոնք խորթ են Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների գաղափարախոսությանը կամ այնպես, որ տեղի ունեցած փոփոխություններն աշխատեն քաղաքացիների մի խմբի օգտին և մի խմբի դեմ: Մեր գործողությունների հիմքում այսպիսի գաղափարախոսություն չկա, չի եղել և եթե լիներ՝ կարծում եմ այս փոփոխությունները տեղի չէին ունենա: Սա ամենակարևոր խնդիրն է: Մեր նպատակն է՝ համախմբել հանրության լավագույն ներուժը, հանրային կյանքը դարձնել առավել ներառական, որպեսզի կարողանանք իսկապես մեր երկրին զարգացման նոր ուժ, նոր խթան, նոր ոգևորություն, նոր էներգիա հաղորդել: Հայաստանում ձևավորված էներգիայի մի մասը, իր չափաբաժինը պետք է ստանա նաև ՀՀ ոստիկանությունը: Այս ողջ գործընթացի ընթացքում անընդհատ, հենց առաջին օրից փորձել ենք այսպես ասած պայմանական բարիկադները քանդել և կարծում եմ, որ այսօրվա մեր զրույցն ապացույցն է նրա, որ այդ բարիկադները քանդված են: Կոչ եմ անում ձեզ որպեսզի յուրաքանչյուր ոստիկան օգտվի այդ հնարավորությունից, դրանից որևէ մեկը զրկված չէ և այդ հնարավորությունից օգտվելը նշանակում է անառարկելիորեն ծառայել օրենքին, իրավունքին, իրավակարգին»,- ասել է վարչապետը՝ անհրաժեշտ համարելով քննարկել նաև ողջ պետական համակարգի, այդ թվում՝ ոստիկանության արդյունավետության բարձրացման հարցերը:

«Հնարավոր են և մեծ հավանականությամբ տեղի են ունենալու որոշակի կառուցվածքային փոփոխություններ, որոնց նպատակը լինելու է հենց իմ ասած խնդիրների լուծման առավել արդյունավետ լինելը: Այդ ողջ ընթացքում բացառվելու է «մերոնց և ձերոնց» բաժանելու գործընթացը: Տեղի ունեցած փոփոխությունների առանցքային նպատակը եղել է և կա Հայաստանում բաժանարար գծերը վերացնելը: Հայաստանում քաղաքական մակարդակում բաժանարար գծերը վերացված են և իսկապես լիարժեք պետք է համախմբումը կարողանանք ապահովել»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ քաղաքական փոփոխությունների արդյունքում ամեն ինչ արվել է, որպեսզի ոստիկանության համակարգի կայունությունը չխաթարվի: «Մենք՝ կոնկրետ ես, չեմ կատարել քայլեր, չնայած դրանք լիարժեք իմ լիազորությունների շրջանակում են, որպեսզի համակարգի կայունությունը խաթարվի: Նույնիսկ քայլեր չձեռնարկելու համար արժանացել ենք քննադատության, որոնք շատերի կարծիքով կարող էին բխել հեղափոխության տրամաբանությունից: Հակառակը, ամեն ինչ արել ենք, որպեսզի համակարգի կայունությունը պահպանվի, որպեսզի նաև ոստիկանության համակարգն այս հեղափոխության արդյունքում իրեն զգա հաղթանակած նույնքան, որքան իրենց հաղթանակած են զգում ՀՀ քաղաքացիները և ընդհանրապես ողջ հայությունը Հայաստանում և սփյուռքում: Մեր գործառույթների իրականացման շրջանակներում մեզնից յուրաքանչյուրը պետք է ընդամենն ունենա մի խնդիր, որպեսզի իր ամեն հաջորդ օրվա գործողությունը լինի առավել արդյունավետ, առավել օրինական, առավել հիմնված իրավունքի վրա և ծառայությունն ամեն օրվա հետ դառնա ավելի ու ավելի նվիրված, ավելի ու ավելի մեծ ծառայություն Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին: Այս ծառայության մեջ բոլորիս մաղթում եմ հաջողություն», - եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ նիստին ներկա գտնվելու, արժեքավոր գնահատականների ու դիտողությունների համար և վստահեցրել, որ ոստիկանությունը կանի ամեն ինչ՝ հանցավորության դեմ պայքարն էլ ավելի արդյունավետ և հասարակական կարգի պահպանությունը լիակատար դարձնելու համար: «Ոստիկանությունն իր առջև դրված խնդիրը կկատարի պատշաճ, դուխով կանգնած ենք Ձեր կողքին», - ասել է Վալերիյ Օսիպյանը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:45 Մահացել է դերասան Նիկոլայ Կիրիչենկոն Այսօր, 16:30 Իշխանությունները նախազգուշացրել են Ջենովայում աղետի զոհերի թվի զգալի աճի մասին Այսօր, 16:17 19.000 և ավելի ԱՄՆ դոլար կաշառք՝ զինծառայությունից ազատվելու համար. Խոշոր բացահայտումներ Այսօր, 16:05 ՀՅԴ-ն չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը. Հրանտ Մարգարյան Այսօր, 15:56 Թուրքիան իրավական միջոցներ կձեռնարկի F-35-ի մատակարարումներից ԱՄՆ-ի հրաժարվելու դեպքում Այսօր, 15:43 Հայկական ծագմամբ Ալեքսեյ Չումակովը համերգով հանդես կգա Երևանում Այսօր, 15:32 Ինձ առաջադրված մեղադրանքի իրական պատճառն ազգանունս է, իսկ ավելի կոնկրետ՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը լինելու հանգամանքը. Անահիտ Ֆարմանյան Այսօր, 15:20 Վրաերթ` Ճամբարակում. 54-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Այսօր, 15:07 Նոր Զելանդիայում գործադուլին մասնակցել է շուրջ 30 հազար ուսուցիչ Այսօր, 14:55 Օլեգ Եսայանն ազատվել է Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնից. նրան կփոխարինի Արմեն Ղևոնդյանը Այսօր, 14:40 Աֆղանստանում առնվազն 45 զինվորական է սպանվել թալիբների հարձակման հետևանքով Այսօր, 14:23 Վրաստանում կեցության իրավունք ստանալը դժվարանում է Այսօր, 14:09 Դենվերում բնակելի շենք է պայթել Այսօր, 13:54 Ֆլորիդայում արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել «կարմիր մակընթացության» պատճառով Այսօր, 13:40 Արցախի նախագահ Բակո Սահակյանը Մարտունիում ընդլայնված կազմով խորհդակցություն է անցկացնում Այսօր, 13:26 Քաղաքացին առողջապահության նախարարությունից դժգոհ է եղել և պատրաստվել է ռումբ տեղադրել կառավարական շենքում. Մանրամասներ (Տեսանյութ) Այսօր, 13:12 Պարզվել է Կառավարությունում ռումբ տեղադրելու մասին ահազանգողի ինքնությունը. Վտանգ չկա Այսօր, 13:01 Կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է Օրենբուրգի քաղաքապետը Այսօր, 12:53 Կառավարական թիվ 3 մասնաշենքից աշխատողները տարհանվում են, ռումբի մասին ահազանգ է եղել (Տեսանյութ, լուսանկարներ) Այսօր, 12:45 ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները եղել են քրեակատարողական հիմնարկներում Այսօր, 12:32 Պետք է բացահայտվեն նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներում կատարված հանցագործությունները. Արա Պապյան (Տեսանյութ) Այսօր, 12:28 Կալանավորը փախուստի փորձ է արել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից Այսօր, 12:17 Նավթի գները նվազել են Այսօր, 12:08 Մադուրոյի դեմ մահափորձում կասկածում են երկու բարձրաստիճան զինվորականի Այսօր, 11:59 Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին՝ Ջենովայում տեղի ունեցած աղետի կապակցությամբ Այսօր, 11:47 Հրազդանի երկու բնակիչի սպանության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան Այսօր, 11:36 Ոստիկանության բաժանմունքում ոստիկանները միասեռականներին ծեծել են. «Նոր Սերունդը» հակադարձում է ու պատրաստվում դիմել ՀՔԾ Այսօր, 11:27 Նեբրասկայում վերջին 21 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատիժ է կիրառվել Այսօր, 11:17 Ճապոնիայում պատրաստվում են հրաբխի հավանական աղետալի ժայթքմանը Այսօր, 11:03 Պուտինը մոտ ապագայում Կիմ Չեն Ընի հետ հանդիպման հույս ունի Այսօր, 10:50 Արարատ Միրզոյանի գրասենյակից՝ ՔՊ մամուլի խոսնակ Այսօր, 10:34 Ջենովայում կամուրջի փլուզման հետևանքով 35 մարդ է մահացել Այսօր, 10:22 Մահացել է Էդուարդ Ուսպենսկին Այսօր, 10:14 «Ժողովուրդ». Մարզպետները չեն վստահում մարզպետարանների աուդիտի բաժնի աշխատակիցներին Այսօր, 10:09 «Հրապարակ». ՊԵԿ-ում ազատվում են աշխատանքից անգամ նրանք, ովքեր նոր իշխանությունների օրոք են նշանակվել Այսօր, 10:04 «Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի որդիների պատճառով լարվել են ՀՀ զինվորական քննչական ծառայության և ՊՆ-ի հարաբերությունները Այսօր, 09:59 «Հրապարակ». Հացի գնի կամ քաշի մեջ փոփոխություններն անխուսափելի են Այսօր, 09:54 «Ժողովուրդ». Ո՛չ մեղադրող, ո՛չ պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկ չի հայտնել դատաքննությունից առաջ Այսօր, 09:50 «Հրապարակ». Գևորգ Դանիելյանը Մարտի 1-ի գործով կանչվել է հարցաքննության 14/08/2018 21:15 Երևանում աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժել են ոստիկանության բաժին (Տեսանյութ) 14/08/2018 19:00 Օգոստոսի 18-ին Երևանում կանցկացվի գարեջրի ամենամյա փառատոնը 14/08/2018 18:45 Դատավոր Ազարյանի նկատմամբ կիրառվում է բիրտ ճնշում, և իշխանությունները բարձր մակարդակով պետք է արձագանքեն դրան. Փաստաբան 14/08/2018 18:34 Հակահեղափոխական ուժերի կոնսոլիդացիա և հակապետական դավադրություն ժողովրդի դեմ. ՀԱԿ-ը` Քոչարյանի ազատ արձակման մասին 14/08/2018 18:23 Սպանության փորձ՝ Գյումրիում. Տղամարդուն էլեկտրական ջեռուցիչով ու դանակով հարվածած անձը ձերբակալվել է 14/08/2018 18:10 Բացահայտվել է 1990-ին Ֆիզիկայի ինստիտուտի առաջատար կոնստրուկտորի սպանությունը 14/08/2018 18:00 Արցախի նախագահն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել 14/08/2018 17:46 Հայաստանը լրացուցիչ աջակցություն կստանա կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարի շրջանակներում 14/08/2018 17:33 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլայ Նիկողոսյանի ընտանիքին 14/08/2018 17:17 Կապիտանը հափշտակել է 977 կգ ավտոբենզին. հարուցվել է քրգործ 14/08/2018 17:08 Կոնվերս Բանկ. Դեպի Իտալիա փոխանցումներ՝ մատչելի սակագներով 14/08/2018 16:54 Այնպես չէ, որ մենք էլ ցնծության մեջ ենք Վերաքննիչ դատարանի որոշումից. Քոչարյանի պաշտպանները կբողոքարկեն վերաքննիչի որոշումը 14/08/2018 16:40 ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 14/08/2018 16:27 Կարկտահարությունից վնասված այգիներն անհրաժեշտ է սնուցել օրգանական և հանքային պարարտանյութերով. ԳՆ 14/08/2018 16:12 Վթար` Ոսկեվազ-Աշտարակ ավտոճանապարհին. վարորդը հոսպիտալացվել է 14/08/2018 15:55 Քաղաքացին սայթաքել է 2 մ բարձրությունից՝ հայտնվելով Աղստև գետի ափամերձ հատվածում 14/08/2018 15:41 ՊԵԿ. Երկու ամսում կանխվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 44 դեպք 14/08/2018 15:27 Մինսկում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր նիստը 14/08/2018 15:11 Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների խորհրդակցությունը 14/08/2018 14:38 Ռոբերտ Քոչարյանը կհրապարակի իր տեսակետները քաղաքական ամենաարդիական հարցերի վերաբերյալ. 2-րդ նախագահի գրասենյակի հայտարարությունը 14/08/2018 14:11 Ակնհայտ է, որ փորձ է արվում լռեցնել ցանկացած կարծիք, որը դուրեկան չէ իշխանություններին. Վիկտոր Սողոմոնյան 14/08/2018 14:08 Պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության. Փաշինյան 14/08/2018 13:57 Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները ստորագրահավաք են սկսել Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները կասեցնելու պահանջով 14/08/2018 13:46 «Դիլիջան ազգային պարկ»-ում ծառահատումների գործով ձերբակալվել է Տավուշի մարզի երկու բնակիչ 14/08/2018 13:30 Որոշ պաշտոնատար անձինք որդեգրել են հաճոյանալու քաղաքականություն, խոսքը վերաբերում է ոչ միայն ՀՔԾ-ին. Ալեքսանդր Ազարյան 14/08/2018 12:51 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալվեց (Տեսանյութ) 14/08/2018 12:38 Օդի ջերմաստիճանը 16-17-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 19-ին կնվազի 2-4 աստիճանով 14/08/2018 12:20 Ակտիվիստները փորձում են տապալել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը (Տեսանյութ) 14/08/2018 12:07 Որոշ ակտիվիստներ պատրաստվում են ակցիա իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ժամանակ. ժամանել են ոստիկանության աշխատակիցները (Լուսանկարներ) 14/08/2018 12:02 Նախիջևանում ադրբեջանական կողմի վերադիրքավորման փորձերն անընդունելի են հայկական կողմի համար և ամեն ձև կանխվելու են. ՀՀ ԱԳՆ 14/08/2018 11:47 Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը ԱԳՆ օրակարգում է 14/08/2018 11:36 Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել.ՍԱՊԾ 14/08/2018 11:27 Մի քանի քաղաքացիներ փորձում են բարձրանալ սրահ, որտեղ մեկնարկելու է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը. անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս (Լուսանկարներ) 14/08/2018 11:18 ԿԳՆ-ն հրապարակել է 2018-2019 թթ. հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի անվանացանկն ու ներդրումային գումարները 14/08/2018 11:01 Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել 14/08/2018 10:39 Վթար` Իսակովի պողոտայում. ուղևորը տեղում մահացել է 14/08/2018 10:27 «Ժողովուրդ». Փոխվարչապետի նախաձեռնած գործընթացը կարող է տարիներ տևել 14/08/2018 10:14 «Ժողովուրդ». Առողջապահության նախարարը վախի մեջ է ապրում 14/08/2018 10:02 «Հրապարակ». Խմիչքի չափաքանակը, հավանաբար, մի քիչ շատ է եղել. Ավինյանն ու իր գրասենյակի ղեկավարը քնած են մնացել և ուշացել ինքնաթիռից 14/08/2018 09:56 «Հրապարակ». Հայկ Մարությանի՝ Երևանի քաղաքապետի թեկնածու դառնալը փակման վտանգի տակ է դրել «Ազիզյաններ» սիթքոմը 14/08/2018 09:45 «Հրապարակ». Աղվան Հովսեփյանը նոր իշխանությունների հետ յուրօրինակ «բարտեր» է կնքել. նա երաշխիքներ է պահանջել 14/08/2018 09:39 «Ժողովուրդ». Քոչարյանն ազատ արձակվեց, բայց շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում 14/08/2018 09:31 «Ժողովուրդ». Չի բացառվում, որ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչի Արցախի հանրապետության ՊԲ փոխնախարարին 14/08/2018 09:23 «Հրապարակ». Կասկած կա, որ պաշտոնական Մոսկվան թույլ չի տալիս ձերբակալել Միքայել Հարությունյանին 14/08/2018 09:09 Որևէ մեկը չի կարող ծնողին և երեխային պարտադրել սև ու սպիտակ հագուստ. ԿԳ նախարար (Տեսանյութ) 14/08/2018 09:00 Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 24-րդ կմ-ի մոտակայքում գտնվող թունելի շինարարական աշխատանքները շարունակվում են 13/08/2018 20:13 Ռոբերտ Քոչարյանը օգոստոսի 14-ին կհանդիպի լրագրողներին 13/08/2018 19:53 Կրակել է իրեն պատկանող որսորդական հրացանով, ինչից հետո զենքը նետել է հարակից գետն ու փախել (Տեսանյութ) 13/08/2018 19:42 ԿԳ նախարարն ու Սիրիայի դեսպանը քննարկել են կրթական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր 13/08/2018 19:35 ՀՔԾ-ն ապօրինի է համարում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը 13/08/2018 19:22 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի հետ 13/08/2018 19:10 Գլխավոր դատախազությունը կքննարկի Քոչարյանի գործով Վճռաբեկ դատարան դիմելու հարցը 13/08/2018 19:04 Կարեն Փոլադյանը նշանակվել է դատական դեպարտամենտի ղեկավար 13/08/2018 18:53 Վանաձոր-Դիլիջան ճանապարհին տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են 13/08/2018 18:42 Ինձ համար սկզբունք է՝ ամեն տարի որևէ հաջողություն գրանցել իմ կյանքում. դերասան Գարիկ Սեփխանյանը դարձավ 35 տարեկան 13/08/2018 18:36 Զինծառայող Հրանտ Մանգասարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի 13/08/2018 18:25 ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ 13/08/2018 18:08 Հայաստանում «ֆուռերով» ձմերուկ է հայտնվել. Գյուղացիները պնդում են՝ ադրբեջանական է (Լուսանկարներ) 13/08/2018 17:52 Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ ԴիջիՔեմփ-2018-ը 13/08/2018 17:34 Զինված ուժերում մեկնարկել է 2018 թ. նոր ուսումնական փուլը 13/08/2018 17:17 Ռոբերտ Քոչարյանը, առհասարակ, չի կարող ենթարկվել պատասխանատվության. Փաստաբան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը