20/07/2018 14:22
British Airways-ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Գաթվիքի օդանավակայանում
British Airways ավիաընկերության ինքնաթիռն այսօր վթարային վայրէջք է կատարել Լոնդոնի Գաթվիք օդանավակայանում՝ տեխնիկական անսարքության պատճառով, հայտնում է The Telegraph-ը:
Թերթի տվյալներով՝ Airbus A320 ինքնաթիռը Նեապոլից թռել է Լոնդոնի Գաթվիք օդանավակայան, սակայն վայրէջքը սխալ է կատարվել տեխնիկական խնդրի պատճառով: Դրա հետևանքով փոխադրամիջոցը կանգ է առել թռիչքա-վայրէջքային գոտում, որտեղ էլ մանսագետները ստուգում են այն և վերացնում անսարքությունները:
«Այդ ընթացքում մեր թռիչքա-վայրէջքային գոտին ժամանակավորապես անմատչելի է մնում»,- մեջբերում է անում թերթը օդանավակայանի ներկայացուցչի խոսքից:
Նշվում է, որ օդային նավահանգիստն առայժմ չի կարող այլ ինքնաթիռներ ընդունել արգելափակված թռիչքա-վայրէջքային գոտու պատճառով: