20/07/2018 14:05
Դեռևս համաձայնեցված չէ` ԱՄՆ կատարելիք այցը պաշտոնակա՞ն է, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյան
Ծրագիր կա այց կազմակերպելու ԱՄՆ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ծրագիր կա սեպտեմբերին այց կազմակերպելու՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով, սակայն, այս պահին չի կարելի ասել, թե դա պաշտոնական այց է ԱՄՆ:
«Այդ այցի շրջանակներում, մեծ հավանակությամբ, նախատեսում ենք հայ համայնքի հետ հանդիպել ու մեր համատեղ օրակարգը քննարկել, իսկ թե դա կդառնա՞ պաշտոնական այց ԱՄՆ, այս պահին չկա այդպիսի համաձայնություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: