20/07/2018 15:11
ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել օտարերկրյա իշխանությունների հարցաքննությունից իր քաղաքացիներին պաշտպանելու մասին
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը միաձայն բանաձև է ընդունել, որով կոչ է անում Սպիտակ տանը օտարերկրացիների հարցաքննություններից պաշտպանել գործող և նախկին ամերիկացի դեսպաններին, ինչպես նաև այլ պաշտոնական անձանց, փոխանցում է РИА Новости-ն:
Բանաձևն ընդունվել է ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ փոխադարձ սկզբունքով հարցաքննությունների մասին առաջարկին, որն Սպիտակ տունն արդեն մերժել էր:
Փաստաթղթին կողմ է քվեարկել 98 սենատոր, դեմ և ձեռնպահ ձայներ չեն եղել, երկու սենատոր չի քվեարկել: Բանաձևը խորհրդատվական բնույթ է կրում և ոչինչ չի պարտադրում վարաչակազմին: