20/07/2018 10:53
Մաղթում եմ ամառային լավ հանգիստ, բարձր տրամադրություն. Արփինե Հովհաննիսյանը մեկնում է արձակուրդ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը մեկնում է արձակուրդ։ Այս մասին նա տեղեկացրել է իր Facebook-յան էջում։
«Սիրելի ընկերներ, տեղեկացնում եմ ձեզ, որ արդեն երեք օր է՝ մեկնարկել է պաշտոնական արձակուրդս, իսկ այսօր մեկնում եմ երկրից՝ վաղօրոք պլանավորած հանգստի:
Բոլորիդ մաղթում եմ ամառային լավ հանգիստ, բարձր տրամադրություն, իսկ մեր երկրին էլ` խաղաղություն:
Հ.Գ. Այս ընթացքում ուշադրության կենտրոնում կպահեմ ընտրական օրենսգրքի մշակմամբ զբաղվող հանձնաժողովի աշխատանքները և կարճ ժամանակ անց կմիանամ գործընկերներիս», - գրել է Արփինե Հովհաննիսյանը։