20/07/2018 11:46
Երվանդ Խունդկարյանը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ է նշանակվել Երվանդ Խունդկարյանը, տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-25-Ո-55 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Երվանդ Խունդկարյանին նանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով», ասված է հրամանգրում:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Բարձրագույն դատական խորհուրդը, որի նախագահը ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն է, հուլիսի 12-ին Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու էր ընտրել հենց Խունդկարյանին և ներկայացրել նախագահի հավանությանը: