20/07/2018 10:33
«Քաղաքացիական պայմանագիր»-ը մեծ խանդավառությամբ է պատրաստվում խորհրդարանական ընտրություններին. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է.
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
«Մեծ եռանդով ու խանդավառությամբ են պատրաստվում: Նոր մարդկանց են անդամագրում, հազարավոր մարդիկ էլ դիմումները ձեռքներին սպասում են իրենց անդամագրությանը»,- «Իրատեսին» ասաց ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրը:
Մեր զրուցակիցը փոխանցեց նաև, որ այս օրերին Երևանի կենտրոնում ու Փոքր կենտրոնում կուսակցությունը բազմաթիվ տարածքներ է վարձակալել:
«Ինչքան տարածք կա՝ հնարավոր ու անհնարին, վարձակալել են, որ կուսակցական շտաբներ բացեն: Այս պահին եթե այլ անհատներ կամ կազմակերպություններ ցանկանում են տարածք վարձակալել, չեն կարողանում՝ դրանք միայն ՔՊ-ի համար են»,- ասաց նա:
Նշենք, որ ՔՊ-ին անդամագրվողների մեջ մեծ թիվ են կազմում այն մարդիկ, ովքեր նախկինում քաղաքական այլ թևերի են հարել, և սովորույթի համաձայն, հիմա էլ որոշել են անդամագրվել իշխող կուսակցությանն ու ամրապնդել իրենց դիրքն ու զբաղեցրած պաշտոնը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: