20/07/2018 10:15
ՕԵԿ-ում պատրաստվում են «գրավել» Երևանը. կուսակցությունն ակտիվ մասնակցելու է ավագանու ընտրություններին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, օրերս մոսկովյան հերթական վոյաժից վերադարձած Արթուր Բաղդասարյանն ակտիվորեն լծվել է Երևանի ընտրությունների գործին: Թիմը որոշել են երիտասարդացնել:
Մեր աղբյուրը նշեց, որ թիմում թևավորված են Արթուր Բաղդասարյանի՝ «Հրապարակին» տված հարցազրույցում արած հավակնոտ հայտարարությունից, թե ԱԺ-ում 49+1 տոկոս են գրավելու. «Երևանն էլ կգրավենք»:
Մենք հետաքրքրվեցինք ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շագելդյանից՝ ի՞նչն է ՕԵԿ առաջնորդին այդքան հաճախ տանում Ռուսաստան։
«ՀԱՊԿ և ԵվրԱզԷս ակադեմիայի խորհուրդը գլխավորելուց հետո Արթուր Բաղդասարյանի ռուսաստանյան այցերը հաճախակիացել են»։
ՕԵԿ-ում կարծում են, որ Բաղդասարյանի` Պատրուշևի, Բորդյուժայի, Վայնոյի, Սեչինի հետ ունեցած կապերն իրենց օգնելու են այս փուլում, մանավանդ՝ Ռուսաստանի հետ ՀՀ իշխանությունների տարաձայնությունների ֆոնին»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: