20/07/2018 15:03
Միսուրիի լճում շրջվել է ուղևորատար նավ
Միսուրիի նահանգի Թայբլ Ռոք լճում նախօրեին խորտակվել է ամֆիբիա-զբոսանավակը: Մահացել է առնվազն ութ մարդ, հայտնում է ТАСС-ը` հղում անելով ABC-ին:
Ավելի վաղ Fox News հեռուստաալիքը հայտնել է, որ նավակում եղել Է 31 մարդ: Փրկվածներից մի քանի մարդ հոսպիտալացվել է: Պատահարի վայրում աշխատում են ջրասուզակների խմբերը:
Տեղական իշխանություններն առայժմ չեն նշում, թե ինչն է եղել խորտակման պատճառը: Ավելի վաղ,օդերևութաբանները տեղեկացրել էին սաստիկ քամու մասին: