20/07/2018 14:30
«Սասնա Ծռերից» ևս 2 անդամ դատարանից ազատ է արձակվել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, «Սասնա ծռեր» խմբի անդամներ Գևորկ Իրիցյանն ու Թաթուլ Թամրազյանն ազատ արձակվեցին՝ 500 հազար գրավի դիմաց:
Ամբաստանլայների խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն դատարանին ներկայացրել էր հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը:
Հիշեցնենք՝ դատարանի նախորդ նիստում «Սասնա Ծռերից» ազատ էին արձակվել Վարդան Գերավետյանը և Թորոս Թորոսյանը: