20/07/2018 13:45
Փաշինյանը չի հորդորել Տարոն Մարգարյանին հրաժարական տալ
Նիկոլ Փաշինյանը հերքում է, թե ինքն է Տարոն Մարգարյանին հորդորել հրաժարական տալ:
«Ես անձամբ Տարոն Մարգարյանին ոչ մի բան չեմ հորդորել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի թեկնածու ունենալուն, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ոչ թե ինքը պետք է թեկնածու ունենա, այլ՝ քաղաքական ուժը:
««Քաղաքացիական պայմանագրում» քննարկվում է ու կքննարկվի այդ հարցը: Թեկնածուներ կան, որոնց անունները շրջանառվում են մամուլում ու զարմանալի է, որ ասում եք, թե մենք թեկնածուներ չունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: