20/07/2018 14:15
Արտահերթ ընտրությունները Հայաստանում կկայանան ամենաուշը մինչև 2019 թվականի մայիսը. Փաշինյան
Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը սկսել է քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, որի աշխատանքները կշարունակվեն հետագայում ավելի լայն ֆորմատով, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե հանձնաժողովը ներկայացրել է փակ ցուցակներով համամասնական ընտրակարգի մոդելը, Փաշինյանն արձագանքեց, որ հանձնաժողովի ներկայացրածը «նախագծի նախագիծ է» և քննարկումները դեռ առջևում են:
«Ինքս որևէ սցենար չեմ բացառում: Մեզ համար կարևոր է, որ ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը լինի լիարժեք լեգիտիմ»,- ավելացրեց Փաշինյանը:
Անդրադառնալով ընտրությունների անցկացման հնարավոր ժամկետների հարցին, Փաշինյանն ասաց, որ Հայաստանում արտահերթ ընտրությունները տեղի կունենա մոտավորապես 11 ամսվա ընթացքում:
«Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա դա կախված է բազմաթիվ հանգամանքներից, մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ ամենաուշ ժամկետը, որ տեղի կունենան ընտրությունները 2019 թվականի մայիսն է»,,- ասաց գործադիրի ղեկավարը: