20/07/2018 13:30
Եթե Հայաստանում նորից ունենանք քաղբանտարկյալներ, ինձ համար անձանապես մեծագույն խայտառակություն կլինի. վարչապետ
Եթե Հայաստանում նորից ունենանք քաղբանտարկյալներ, ինձ համար անձանապես մեծագույն խայտառակություն կինի, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես հավաստիացնում եմ, որ չենք ունենա քաղբանտարկյալներ, բայց որևէ քրեական գործ չի կանգնելու անձով պայմանավորված»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ ցանկացած անձ, ում քրեական պատասխանատվության ենթարկելու համար կլինեն օրենքով նախատեսված բավարար հիմքեր, կենթարկվի քերական պատասխանատվության: