20/07/2018 12:51
Հայաստանի կառավարությունը մտադիր է բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը
Մեր առաջ դրված է Հայաստանում թոշակների աշխատավարձերի բարձրացման խնդիր, և մենք ամեն ինչ անում ենք այդ խնդիրը լուծելու համար, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ ասում ենք ներառող տնտեսական համակարգ և երբ ասում ենք կոռուպցիայի ու ստվերի դեմ պայքարում մեր հիմնական խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ նախ՝ ապահովել տնտեսական հավասար դաշտ, գանձենք պետությանն ու ժողովրդին հասանելիք գումարները և ավելացնենք պետական եկամուտները»,- հստակեցրել է Փաշինյանը:
Լրագրողը վարչապետից փորձեց հստակեցնել, թե ե՞րբ կարող են բարձրանալ թոշակները, Փաշինյանն ի պատասխան ասաց, որ այժմ կառավարությունն աշխատում է 2019 թվականի բյուջեի վրա, վարում է քննարկումներ:
Վարչապետը նշեց, որ այս օրերին ամեն օր կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտվում և գումարներ են մուտքագրվում բյուջե, հետևաբար, ըստ նրա պետք է որոշակի փուլում դրանք ամփոփվեն ու հետո միայն ամեն ինչ հստակ կլինի:
Փաշինյանի խոսքով` դա հնարավորություն կտա նաև չավելացնել պետական պարտքը, որի չափը հասել է ամենավերին սանդղակին: