20/07/2018 12:55
Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու. Վարչապետ
Հայաստանի արտաքին քաղաքակնության մեջ շրջադարձեր չեն լինելու, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր ես որևէ ֆորմատի մասնակցություն չեմ ունեցել, որն աննախադեպ լինի մեր ատաքին քաղաքականության համար», - ասաց նա՝ անդրադառնալով իր՝ Բրյուսել այցին:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը երկու կամ, գուցե, ավելի, մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:
«Մենք մասնակցել ենք ոչ թե ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, մենք մասնակցել ենք Աֆղանստանում ՆԱՏՕ-ի շրջանակում իրականացվող խաղաղապահ գործունեություն իրականացնող երկրների համաժողովին», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը, մինչև թավշյա հեղափոխությունը, ՆԱՏՕ-ի հետ համատեղ խաղաղապահ գործունեություն է իրականացրել Աֆղանստանում և Կոսովոյում:
«Հայասանը հայտարարել է իր պատրաստակամությունը այդ գործունեությունը շարունակելու, որովհետև ես հայտարարել եմ, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու, ահա և ամբողջ պատասխանը», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը Եվրամիության հետ, մինչև թավշյա հեղափոխուոթյունը ունեցել է հարաբերություններ:
«Մենք ասել ենք, որ միջազգային պարատվորությունները կատարելու ենք, որ եղել է մինչ թավշյա հեղափոխությունը», - ասաց Ն.Փաշինյանը: