20/07/2018 11:29
Նոր փոստային բացիկ է մարվել՝ նվիրված «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի 150-ամյակին
2018 թվականի հուլիսի 19-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով փոստային բացիկ՝ նվիրված «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն. «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի 150-ամյակը» թեմային: Մարումը տեղի է ունեցել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում:
Փոստային բացիկը թողարկված է 500 հատ տպաքանակով: Բացիկի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է մի հատված Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի բեմադրությունից:
Փոստային բացիկի ձախ հատվածում ներկայացված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի գիշերային լուսանկարը:
Թողարկման օրը` 19 հուլիսի 2018թ.
Դիզայնը` Դավիթ Դովլաթյան
Տպարանը` «Ասողիկ»
Նամականիշի չափսերը` 35,0 x 25,0 մմ
Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ
Տպաքանակը` 500 հ.