Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում

21/07/2018 10:22

Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում


Մեղրաբլիթ, թանապուր, լոբով, ոսպով և բրնձով ու ոսպով բուսական պահածոներ, հուլիսից- սեպտեմբեր ամիսներին վարունգ և լոլիկ. ՀՀ զինված ուժերի սննդակարգում փոփոխություններ են իրականացվում, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Զինված ուժերի թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանն ասաց, որ զինծառայողների սննդակարգում նորամուծություններ իրականացնում են ամեն տարի:

«Նոր ճաշատեսակների ու սննդատեսակների ավելացումներ են լինում՝ նպատակ ունենալով զինծառայողների ռացիոնում ավելի շատ ներդնել ազգային ուտեստներ: 2018 թվականին անձնակազմի սննդակարգում՝ առաջին գծում, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին պատրաստի վիճակում հատկացնում ենք թանապուր: Ռեզերվային զորամասերում, որտեղ իրականացվում է անձնակազմի կերակրումը ճաշարանային պայմաններում, հատկացնում ենք մածուն՝ թանապուր պատրաստելու համար»,- նշեց գնդապետ Մարգարյանը:

Նրա խոսքով` նոր ճաշատեսակներ կան նաև առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի չափաքանակներում: Արդեն իսկ հատկացվում է նոր՝ երեք տեսակի բուսական պահածո, որոնք լինելու են՝ լոբով, ոսպով և բրնձով ու ոսպով: Պարենային ծառայության պետն ընդգծեց, որ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները բավականին լավ են գնահատել այդ պահածոները և գոհ են մնացել:

«Քաղցրավենիքի հատկացման հետ կապված նույնպես փոփոխություններ են եղել՝ ավելացվել է մեղրաբլիթ, 1 զինծառայողի հաշվարկով՝ 30 գրամ: Հուլիսից-սեպտեմբեր ամիսներին, որպես սեզոնային բանջարեղեն, զորամասերին և առաջնագծին հատկացնում ենք լոլիկ և վարունգ՝ մեկ զինծառայողի հաշվարկով՝ օրական 40 գրամ: Պլանավորում ենք նաև սեպտեմբեր ամսին խնձոր հատկացնել»,- ասաց Արա Մարգարյանը:

Նա հավելեց, որ անկախ զինծառայողի գտնվելու վայրից՝ բոլորի համար սահմանված է օրական սննդամթերքի չափաքանակ: Տարանջատվում են միայն առաջնագիծը և ստացիոնար պայմանները, այսինքն՝ ռեզերվային զորամասերը որպես ճաշարան:

«Առաջնագծի բոլոր զինծառայողների՝ սպաների, ենթասպաների, պայմանագրային և պարտադիր ժամկետային զինծառայողների համար սահմանված է նույն սննդակարգը: Աառաջնագծի սննդակարգը բաղկացած է 7 տեսակի ձավարեղենային, մսաբուսական պահածոներից, որոնք իրենց մեջ ներառում են տարբեր տեսակի ձավարեղեններ՝ համակցված մսով: Կան նաև բանջարեղենային ռագուներ, որտեղ բացի բանջարեղենից մսի տեսականի նույնպես կա, մսի պահածոներ, քաղցրավենիք: Ստացիոնար պայմաններում կերակրում իրականացվում է այլ կերպ՝ ճաշատեսակները պատրաստվում են ձավարեղենից, հում բանջարեղենից և տարբեր տեսակների մսեղենից: Այս պայմաններում անձնակազմի համար ուտեստները պատրաստվում են եփման եղանակով, սակայն առաջնագծում լինում են ֆաբրիկատներ, կիսաֆաբրիկատներ ու թարմ բանջարեղեն»,- շեշտեց  Զինված ուժերի թիկունքի վարչության պարենային ծառայության պետը:

Անդրադառնալով զինվորին հատկացվող ուտելիքի չափաքանակներին՝ գնդապետ Մարգարյանը հավելեց, որ դրանք մշակելիս հաշվի է առնվել օրվա հասանելիք կալորիականությունը՝ միջինում 75-80 կգ կշռող մեկ զինծառայողի համար: Այսինքն՝ մեկ զինծառայողի համար հասանելի է օրական 3800-4200 կկալ և այս չափաքանակները մշակվել են ռազմաբժշկական մասնագետների կողմից:

Եզրափակելով խոսքը՝ Արա Մարգարյանն ավելացրեց, որ 2019 թվականին նախատեսվում է զինծառայողների ռացիոնում չորացված մրգեր ավելացնել: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:00 Օգոստոսի 18-ին Երևանում կանցկացվի գարեջրի ամենամյա փառատոնը Այսօր, 18:45 Դատավոր Ազարյանի նկատմամբ կիրառվում է բիրտ ճնշում, և իշխանությունները բարձր մակարդակով պետք է արձագանքեն դրան. Փաստաբան Այսօր, 18:34 Հակահեղափոխական ուժերի կոնսոլիդացիա և հակապետական դավադրություն ժողովրդի դեմ. ՀԱԿ-ը` Քոչարյանի ազատ արձակման մասին Այսօր, 18:23 Սպանության փորձ՝ Գյումրիում. Տղամարդուն էլեկտրական ջեռուցիչով ու դանակով հարվածած անձը ձերբակալվել է Այսօր, 18:10 Բացահայտվել է 1990-ին Ֆիզիկայի ինստիտուտի առաջատար կոնստրուկտորի սպանությունը Այսօր, 18:00 Արցախի նախագահն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Այսօր, 17:46 Հայաստանը լրացուցիչ աջակցություն կստանա կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարի շրջանակներում Այսօր, 17:33 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլայ Նիկողոսյանի ընտանիքին Այսօր, 17:17 Կապիտանը հափշտակել է 977 կգ ավտոբենզին. հարուցվել է քրգործ Այսօր, 17:08 Կոնվերս Բանկ. Դեպի Իտալիա փոխանցումներ՝ մատչելի սակագներով Այսօր, 16:54 Այնպես չէ, որ մենք էլ ցնծության մեջ ենք Վերաքննիչ դատարանի որոշումից. Քոչարյանի պաշտպանները կբողոքարկեն վերաքննիչի որոշումը Այսօր, 16:40 ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը Այսօր, 16:27 Կարկտահարությունից վնասված այգիներն անհրաժեշտ է սնուցել օրգանական և հանքային պարարտանյութերով. ԳՆ Այսօր, 16:12 Վթար` Ոսկեվազ-Աշտարակ ավտոճանապարհին. վարորդը հոսպիտալացվել է Այսօր, 15:55 Քաղաքացին սայթաքել է 2 մ բարձրությունից՝ հայտնվելով Աղստև գետի ափամերձ հատվածում Այսօր, 15:41 ՊԵԿ. Երկու ամսում կանխվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 44 դեպք Այսօր, 15:27 Մինսկում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր նիստը Այսօր, 15:11 Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների խորհրդակցությունը Այսօր, 14:38 Ռոբերտ Քոչարյանը կհրապարակի իր տեսակետները քաղաքական ամենաարդիական հարցերի վերաբերյալ. 2-րդ նախագահի գրասենյակի հայտարարությունը Այսօր, 14:11 Ակնհայտ է, որ փորձ է արվում լռեցնել ցանկացած կարծիք, որը դուրեկան չէ իշխանություններին. Վիկտոր Սողոմոնյան Այսօր, 14:08 Պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության. Փաշինյան Այսօր, 13:57 Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները ստորագրահավաք են սկսել Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները կասեցնելու պահանջով Այսօր, 13:46 «Դիլիջան ազգային պարկ»-ում ծառահատումների գործով ձերբակալվել է Տավուշի մարզի երկու բնակիչ Այսօր, 13:30 Որոշ պաշտոնատար անձինք որդեգրել են հաճոյանալու քաղաքականություն, խոսքը վերաբերում է ոչ միայն ՀՔԾ-ին. Ալեքսանդր Ազարյան Այսօր, 12:51 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալվեց (Տեսանյութ) Այսօր, 12:38 Օդի ջերմաստիճանը 16-17-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 19-ին կնվազի 2-4 աստիճանով Այսօր, 12:20 Ակտիվիստները փորձում են տապալել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը (Տեսանյութ) Այսօր, 12:07 Որոշ ակտիվիստներ պատրաստվում են ակցիա իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ժամանակ. ժամանել են ոստիկանության աշխատակիցները (Լուսանկարներ) Այսօր, 12:02 Նախիջևանում ադրբեջանական կողմի վերադիրքավորման փորձերն անընդունելի են հայկական կողմի համար և ամեն ձև կանխվելու են. ՀՀ ԱԳՆ Այսօր, 11:47 Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը ԱԳՆ օրակարգում է Այսօր, 11:36 Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել.ՍԱՊԾ Այսօր, 11:27 Մի քանի քաղաքացիներ փորձում են բարձրանալ սրահ, որտեղ մեկնարկելու է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը. անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս (Լուսանկարներ) Այսօր, 11:18 ԿԳՆ-ն հրապարակել է 2018-2019 թթ. հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի անվանացանկն ու ներդրումային գումարները Այսօր, 11:01 Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել Այսօր, 10:39 Վթար` Իսակովի պողոտայում. ուղևորը տեղում մահացել է Այսօր, 10:27 «Ժողովուրդ». Փոխվարչապետի նախաձեռնած գործընթացը կարող է տարիներ տևել Այսօր, 10:14 «Ժողովուրդ». Առողջապահության նախարարը վախի մեջ է ապրում Այսօր, 10:02 «Հրապարակ». Խմիչքի չափաքանակը, հավանաբար, մի քիչ շատ է եղել. Ավինյանն ու իր գրասենյակի ղեկավարը քնած են մնացել և ուշացել ինքնաթիռից Այսօր, 09:56 «Հրապարակ». Հայկ Մարությանի՝ Երևանի քաղաքապետի թեկնածու դառնալը փակման վտանգի տակ է դրել «Ազիզյաններ» սիթքոմը Այսօր, 09:45 «Հրապարակ». Աղվան Հովսեփյանը նոր իշխանությունների հետ յուրօրինակ «բարտեր» է կնքել. նա երաշխիքներ է պահանջել Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Քոչարյանն ազատ արձակվեց, բայց շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում Այսօր, 09:31 «Ժողովուրդ». Չի բացառվում, որ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչի Արցախի հանրապետության ՊԲ փոխնախարարին Այսօր, 09:23 «Հրապարակ». Կասկած կա, որ պաշտոնական Մոսկվան թույլ չի տալիս ձերբակալել Միքայել Հարությունյանին Այսօր, 09:09 Որևէ մեկը չի կարող ծնողին և երեխային պարտադրել սև ու սպիտակ հագուստ. ԿԳ նախարար (Տեսանյութ) Այսօր, 09:00 Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 24-րդ կմ-ի մոտակայքում գտնվող թունելի շինարարական աշխատանքները շարունակվում են 13/08/2018 20:13 Ռոբերտ Քոչարյանը օգոստոսի 14-ին կհանդիպի լրագրողներին 13/08/2018 19:53 Կրակել է իրեն պատկանող որսորդական հրացանով, ինչից հետո զենքը նետել է հարակից գետն ու փախել (Տեսանյութ) 13/08/2018 19:42 ԿԳ նախարարն ու Սիրիայի դեսպանը քննարկել են կրթական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր 13/08/2018 19:35 ՀՔԾ-ն ապօրինի է համարում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը 13/08/2018 19:22 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի հետ 13/08/2018 19:10 Գլխավոր դատախազությունը կքննարկի Քոչարյանի գործով Վճռաբեկ դատարան դիմելու հարցը 13/08/2018 19:04 Կարեն Փոլադյանը նշանակվել է դատական դեպարտամենտի ղեկավար 13/08/2018 18:53 Վանաձոր-Դիլիջան ճանապարհին տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են 13/08/2018 18:42 Ինձ համար սկզբունք է՝ ամեն տարի որևէ հաջողություն գրանցել իմ կյանքում. դերասան Գարիկ Սեփխանյանը դարձավ 35 տարեկան 13/08/2018 18:36 Զինծառայող Հրանտ Մանգասարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի 13/08/2018 18:25 ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ 13/08/2018 18:08 Հայաստանում «ֆուռերով» ձմերուկ է հայտնվել. Գյուղացիները պնդում են՝ ադրբեջանական է (Լուսանկարներ) 13/08/2018 17:52 Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ ԴիջիՔեմփ-2018-ը 13/08/2018 17:34 Զինված ուժերում մեկնարկել է 2018 թ. նոր ուսումնական փուլը 13/08/2018 17:17 Ռոբերտ Քոչարյանը, առհասարակ, չի կարող ենթարկվել պատասխանատվության. Փաստաբան (Տեսանյութ) 13/08/2018 17:08 «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բակր ալ-Բաղդադին ծանր վիրավորում ստանալուց հետո գամված է անկողնուն 13/08/2018 16:46 Մհեր Մարգարյանը նշանակվել է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ 13/08/2018 16:22 Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց 13/08/2018 16:20 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ճապոնիայի դեսպանին ներկայացրել է Հայաստանում բիզնես ծավալելու առավելությունները 13/08/2018 16:09 Ամբողջ աշխարհում 0 եվրո անվանական արժեքով Կառլ Մարքսի պատկերով ավելի քան 100 հազար հուշանվերային թղթադրամ է վաճառվել 13/08/2018 15:41 Սիրիայում բնակելի շենքում զենքի պահեստի պայթյունը 39 մարդու մահվան պատճառ է դարձել 13/08/2018 15:22 Նիկոլ Փաշինանի որդին զինվորական երդում է տվել 13/08/2018 15:07 Գյուղնախարարությունը նախաձեռնում է կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր 13/08/2018 14:53 Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի և երթի անցկացումը 13/08/2018 14:35 Շարունակվում են Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների կառուցման աշխատանքները 13/08/2018 14:11 Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը կքննարկվի սեպտեմբերի 10-ի ԱԺ նիստում 13/08/2018 13:26 Զորակոչիկներին ու նրանց ազգականներին բաժանվել են Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու վերաբերյալ թերթիկներ 13/08/2018 13:07 Ցավում եմ՝ Արա Զորաբյանը չկարողացավ վեր կանգնել անձնական շահերից. Փաստաբանները՝ արտոնագիրը կասեցնելու որոշման մասին 13/08/2018 12:53 Վաղուց կանխատեսելի որոշում էր. Տիգրան Աթանեսյանն՝ իր արտոնագիրը դադարեցնելու մասին 13/08/2018 12:37 Հայաստանի Զինված ուժերը սահմանի նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին պատասխանել են կրակով. Արծրուն Հովհաննիսյան 13/08/2018 12:29 Հանգստյան օրերի ընթացքում ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 115 դեպք 13/08/2018 12:15 Գավառում բեռնատարը կողաշրջվել է, տուժածներ չկան 13/08/2018 12:00 «Երկրապահի» ճամբարների ֆինանսավորումը կասեցնելուց հետո մեղադրանքներ էին հնչում, սա պատասխանն է այդ քննադատություններին. ԿԳ նախարար 13/08/2018 11:46 ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները. կազմվել է 628 արձանագրություն (Տեսանյութ) 13/08/2018 11:34 Ես խոստանում եմ, որ հենց հիմա ծառայողական քննություն է անցկացվելու. ՊԵԿ նախագահը լսել է բողոքի ակցիայի մասնակիցներին 13/08/2018 11:17 Երևանյան շենքերից մեկի 13-րդ հարկում հրդեհ է բռնկվել. բնակիչը ստացել է այրվածքներ 13/08/2018 11:09 Պուտինն ու Նազարբաևը խնդրահարույց են անվանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը 13/08/2018 11:00 Հարկային մարմինը՝ պատժիչ ջոկատ. Արտաշատում բողոքի ակցիա են անում փոքր բիզնեսի ներկայացուցիչները 13/08/2018 10:46 Հրանտ Բագրատյանը պարզաբանում է արել Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին արտագաղթի մասին հրապարակվող թվերի վերաբերյալ 13/08/2018 10:32 «Արմավիր» ՔԿՀ-ում մահվան վերջին երկու դեպքերի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում քննություն է նախաձեռնված 13/08/2018 10:14 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին մոտոցիկլետը բախվել է «Nissan Xterra» մեքենային. վարորդի վիճակը ծանր է 13/08/2018 10:00 Հետևողական աշխատելու ենք, որ հաջորդ տարի ունենանք գյուղացիական տնտեսությունների ապահովագրության համակարգ. Արարատ Միրզոյան 11/08/2018 15:56 Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը կալանավորվել է 11/08/2018 15:00 ՀՀ քաղաքացին Իրանի տարածքից Արաքս գետով ապօրինի հատել է Արցախի սահմանը 11/08/2018 14:20 Քրեական գործերի քննության գործընթացում նկատվում են իրավունքների ոտնահարման վտանգավոր միտումներ. Թաթոյան 11/08/2018 13:47 Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Նիկողայոս Նիկողոսյանի մահվան կապակցությամբ 11/08/2018 13:29 Երեք օր առաջ «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորը տաբատի գոտիով ինքնասպան է եղել 11/08/2018 13:11 Հայաստանում բոլոր ընտրակաշառք տվողները բռնվելու ու դատվելու են, հետո չասեք՝ վայ, քաղաքական հետապնդում է. Նիկոլ Փաշինյան 11/08/2018 12:56 Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց 11/08/2018 12:48 Երկուշաբթի Երևանում և մարզերում մինչև վեց ժամ լույս չի լինի 11/08/2018 12:37 «Վարդա» գիշերային ակումբի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ 28-ամյա երիտասարդի սպանության համար 11/08/2018 12:19 Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում այսօր ջուր չի լինի 11/08/2018 12:06 Տանձից ու խնձորից շատ լավ գիտելիքներ ունեն ձեր՝ որոշ հաջողված կադրեր. Շարմազանովը` Փաշինյանին 11/08/2018 11:46 «Ժառանգությունը» պահանջում է արդարացնել և ազատ արձակել Շանթ Հարությունյանին 11/08/2018 11:31 Ժամը 23:00-ից հետո հրավառություն կատարելու համար պատասխանատվության է ենթարկվել Եղեգնաձորի բնակիչը (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը