21/07/2018 10:15
Հայաստանի իրավիճակը թույլ չի տալիս արտաքին բլոկում շեշտակի փոփոխությունների գնալ և իշխանություններն իրատես են. «168 Ժամ»
«Բնական է, որ մի քանի անգամ հանդիպումներ են եղել, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, ինտեգրացիոն նույն կառույցների անդամ, հետևաբար՝ միմյանց հանդիպելու առիթները ևս շատ են: ՀՀ նոր իշխանությունների հայտարարություններն ու գնահատականները ցույց են տալիս, որ նրանք իրատես են ՀՀ աշխարհագրական և քաղաքական իրավիճակը թույլ չի տալիս արտաքին բլոկում շեշտակի փոփոխությունների գնալ: Կարծում եմկոնտակտները հաստատվում են, ամեն բան նորմալ է այս փուլի համար: Փոփոխություններ չեմ տեսնում, հայտարարությունները մտածված են ու հավասարակշռված»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին:
Ըստ նրա՝ եղան հանդիպումներ նաև Բրյուսելում, այնտեղ ևս քաղաքականության փոփոխություններ չեն լինելու:
«Թեև Ռուսաստանը դեմ չէր, երբ Հայաստանը համաձայնագիր ստորագրեց ԵՄ-ի հետ, քանի որ այն համաձայնեցված էր նաև ԵԱՏՄ-ի հետ»,- ասել է նա»:
Զրույցի մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: