21/07/2018 16:30
Երբ նկարել ես ուզում, սակայն թուղթ չունես. եգիպտացին արվեստի գործեր է ստեղծում արևածաղկի սերմերի վրա (Տեսանյութ)
Եգիպտացի Ահմեդ Ռահաբան դիմանկարներ է ստեղծում մաստակի բարձիկների, արևածաղկի սերմերի և այլ առարկաների վրա: Ժամանակին նա աշխատում էր սուպերմարկետում:
Մի օր` ընդմիջման ժամին Ահմեդը ցանկանում է նկարել, սակայն թուղթ չի գտնում: Այդ ժամանակ որոշում է որպես կտավ օգտագործել մասնատկի բարձիկը:
Տղամարդուն այնքան է դուր գալիս այդ գործընթացը, որ որոշում է դա վերածել հոբիի: Այժմ ամենափոքր առարկաների վրա նա ստեղծում է արվեստի գործեր: