21/07/2018 10:53
Վայոց Ձորում այրվել է 105 հա խոտածածկույթ. հրդեհաշիջմանը մասնակցել են 49 հրշեջ-փրկարար, 30 բնակիչ, 60 զինծառայող
Հուլիսի 20-ին` ժամը 12:09-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց Ձորի մարզի Մալիշկա և Արին գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, վեց մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ժամը 02։53-ին հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, հրդեհի տարածումը մոտակա գյուղերի ցորենի արտեր կանխվել է. սահմանվել է հերթապահություն։ Այրվել է 105 հա խոտածածկույթ։
Հրդեհաշիջմանը մասնակցել են 49 հրշեջ-փրկարար, 30 բնակիչ, 60 զինծառայող և Վայքի քաղաքապետարանի ջրատարը:
Ժամը 05։54-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, նկատվել է հրդեհի 3 օջախ։
Ժամը 07։00-ին մարվել է հրդեհի 1 օջախ, այրվել է 2 հա խոտածածկույթ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:40-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: