23/07/2018 14:18
Տորոնտոյում կրակոցների հետևանքով 9 մարդ է տուժել
Ինը մարդ է վիրավորվել Կանադայի Տորոնտո քաղաքի բնակելի շրջաններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Իրավապահները գնդակահարել են հրաձգություն սկսած մարդուն, հայտնում է Global News հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ հրաձգության հետևանքով վիրավորվել է ինը մարդ, այդ թվում` մի 9-ամյա երեխա: Նրանց վիճակի մասին տեղեկատվություն դեռևս չկա:
Միջադեպը տեղի է ունեցել մեգապոլիսի արևելյան մասում: Ականատեսները հայտնել են, որ լսել են 10-15 կրակոց: