23/07/2018 12:44
Արամ Թամազյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արամ Թամազյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, Aysor.am-ը տեղեկանում է կառավարության պաշտոնական կայքից։
Ըստ աղբյուրի, Թամազյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն։
Նշենք, որ Թամազյանը Գլխավոր դատախազի տեղակալն էր, երբ ՀՀ գլխավոր դատախազը Աղվան Հովսեփյանն էր։ Վերջինի՝ Քննչական կոմիտե տեղափոխվելուց հետո, Թամազյանը ևս տեղափոխվեց Քննչական կոմիտե։