23/07/2018 12:25
Հիմնադրամը 3 զոհված զինծառայողների ընտանիքներին ֆինանսական հատուցումներ է կատարել
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը հուլիսի 20-ին որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 3 զոհված զինծառայողների ընտանիքներին և երկու 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողի, Aysor.am-ը տեղեկանում է Հիմնադրամից։
Ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արամ Սիրեկանի Խաչատրյանի, լեյտենանտ Գեղամ Կորյունի Զաքարյանի, ավագ լեյտենանտ Վահագն Ջոնիկի Էլոյանի ընտանիքներին, շարքային 2-րդ խմբի հաշմանդամ Նարեկ Արտակի Մարուքյանին և կրտսեր սերժանտ 2-րդ խմբի հաշմանդամ Գրիգոր Նորայրի Հովհաննիսյան կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինծառայող Արամ Խաչատրյանը սպանության զոհ է դարձել, Գեղամ Զաքարյանը ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում էր ստացել, իսկ Վահագն Էլոյանը վիրավորվել էր։