23/07/2018 11:15
Պաշտոնաթող գեներալներից, նաև՝ Վլադիմիր Գասպարյանից, հետ են վերցնում «գոլդ» համարանիշները
Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է առաջիկայում հետ վերցնել մի քանի պաշտոնաթող գեներալներից «գոլդ» համարանիշները, այդ մասին տեղեկացնում է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։
«Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքում բացահայտված և օրենքով սահմանված կարգով ՀՀ վարչապետին զեկուցված հարցը արագ ընթացք ստացավ. ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցներ մի շարք պաշտոնաթող գեներալներից հետ հավաքել ապօրինի հրամանով նրանց տրված գոլդ համարանիշերը։
Ոստիկանության և այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ փակելու ենք հայտնի արտոնյալների դարաշրջանը...», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Սանասարյանը։
Նշենք, որ խոսքը նաև ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանի մասին է։