23/07/2018 14:01
Չինական նավթային ընկերությունները դարձել են Պեկինի-2022-ի պաշտոնական գործընկերները
Չինաստանի Sinopec պետական նավթաքիմիական կորպորացիան և չինական CNPC նավթագազային ընկերությունը դարձել են Պեկինում 2022 թվականին կայանալիք Ձմեռային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի պաշտոնական գործընկերները: Այս մասին հայտնում է Sinopec-ը:
Համապատասխան պայմանավորվածությունները կնքվել են ուրբաթ, դրանք ստորագրել են Պեկինի փոխքաղաքապետ Չժան Ցզյանդունը, CNPC- ի փոխնախագահ Սյույ Վենժունը և Sinopec խմբի փոխնախագահ Լի Յունպենը:
Պեկինի օլիմպիական խաղերը տեղի կունենան 2022 թվականի փետրվարի 4-20-ը: