23/07/2018 12:55
Մեծ Բրիտանիայում կազմել են Սկրիպալների թունավորման համար կասկածվող կնոջ ֆոտոռոբոտը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը կազմել է ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման համար կասկածյալի ֆոտոռոբոտը, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Daily Mail թերթին:
Հաղորդվում է, որ պատկերը ստացել են Սոլսբերիում տեսախցիկների արած տեսագրությունների հիման վրա: Հոդվածի համաձայն՝ ոստիկանությունն օգտագործել է նաև դեմքերի ճանաչման տեխնոլոգիաները:
Ֆոտոռոբոտն արդեն ցույց են տվել Սոլսբերիում միջադեպի հիմնական վկաներին և հարցաքննել են նրանց ոմն կնոջ վերաբերյալ:
Բրիտանական ոստիկանությունը ստացված տեղեկությունը համեմատել է այն մարդկանց տվյալների հետ, որոնք մուտք են գործել երկիր թունավորման ժամանակահատվածում: Նրանց կարծիքով՝ Սկրիպալների դեմ հարձակումն իրականացրել են Ռուսաստանի քաղաքացիները: