23/07/2018 13:30
Սևանում կբացվի ներառական առագաստանավային կենտրոն
2018 թվականի հուլիսի 28-ին Սևանա լճի ափին կբացվի ներառական առագաստանավային կենտրոն։ Այն կգործի Հայաստանի Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում, Armenian Camp-ի տարածքում։
Նախագիծը իրականացվել է Հաշմանդամային սպորտի Հայկական ազգային ֆեդերացիայի կողմից՝ «Սպիտակ ձեռնափայտ» անկախ ոչ առեւտրային կազմակերպության (Ռուսաստան) հետ համատեղ, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ:
Կենտրոնում հասանելի կլինեն ջրային ներառական վարժանքների մի քանի տեսակներ՛ առագաստային սպորտ, թիավարում, ֆրիդայվինգ, ներառական զբոսանավային շրջագայություն։ Կենտրոնն ապահովված է դեպի ջուրը տանող հատուկ ուղիներով՝ թեքահարթակներով, հարմարեցված նավամատույցով, սայլակով տեղաշարժվող անձանց լողալու համար հարմարեցված լողասայլակներով, ինչպես նաև հատուկ շեզլոնգներով ու հանդերձարանով։
«Մենք աշխատում ենք հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ, որոնցից շատերը զբաղվում են ջրային տարբեր մարզաձևերով և, ընդհանուր առմամբ, ապրում են ակտիվ կյանքով: Նրանց համար շատ կարևոր է ինքնուրույն հասնել հասնել ջրին, զգեստափոխվել, լողալ և արևայրուք ընդունել: Կենտրոնը հատուկ սարքերի ու ենթակառուցվածքների շնորհիվ տրամադրում է նման հնարավորություն», - կարևորելով նախագիծը նշել է Հաշմանդամային սպորտի Հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանը։
«Ոգու առագաստներ» (Парусa духа) նախագծի փորձը վկայում է, որ երկու ժամ ներառական ռեգատում կամ մի քանի օր ներառական արշավում անցկացրած հաշմանդամություն ունեցող անձի կյանքի որակը անդառնալիորեն բարեփոխվում է։ Նա սովորում, աշխատում, ընտանիք է կազմում, հրաժարվում է կյանքի, շրջապատի նկատմամբ սպառողական վերաբերմունքից։ Ներառական առագաստանավագնացության շնորհիվ, հաշմանդամություն ունեցող անձը սկսում է զգալ իր հատուկ տաղանդի դրական ազդեցությունը հանրության վրա», - նշել է «Սպիտակ ձեռնափայտ» անկախ ոչ առևտրային կազմակերպության (Ռուսաստան) նախագահ, հաշմանդամների մասնակցությամբ «Ոգու առագաստներ» զբասանավային շուրջերկրյա ճանապարհորդության ղեկավար Օլեգ Կոլպաշչիկովը։