23/07/2018 13:55
Վիետնամում փոթորիկը սպանել է տասնյակ մարդկանց և հազարավոր կենդանիների
Վիետնամում մոլեգնում է հզոր արևադարձային փոթորիկ, հայտնում է tsn-ն:
Փոթորիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի, ևս 17 մարդ համարվում է անհայտ կորած:
Հորդառատ անձրևներն ու ջրհեղեղները ողողել են Վիետնամի հյուսիսային շրջանները: Փողոցները գետերի են վերածվել, ջրի մակարդակը որոշ տեղերում գոտկատեղին է հասնում: Փրկարարները օգնում են մարդկանց դուրս գալ վտանգավոր տարածքներից, իսկ, ահա, կենդանիները մահանում են: Պաշտոնական տվյալներով՝ աղետի ժամանակ մոտ 17 հազար կենդանի է սատկել:
Բերքը ևս չի հաջողվում փրկել. ավելի քան 80 հազար հեկտար հողատարածք հայտնվել է ջրի տակ:
Վնասներն ու կորուստները վերջնական չեն: Հորդառատ անձրեւներն, ըստ օդերևութաբանների, կշարունակվեն ևս մի քանի օր: