23/07/2018 14:08
Հայաստանում ռուսական ռազմաբազայում սկսվել են լայնածավալ տակտիկական զորավարժություններ
Հայաստանում ռուսական ռազմաբազայում սկսվել են լայնածավալ տակտիկական զորավարժություններ՝ 3 հազար զինծառայողների մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այդ մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Զորավարժությունները կշարունակվեն մինչև հուլիսի 28-ը, ներգրավված է ավելի 3 հազար զինծառայող և շուրջ 500 միավոր տեխնիկա, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության, ռազմական ու անօդաչու ավիացիա:
Ռազմաբազայի մոտոհրաձգային, տանկային, հետախուզական, հրետանային ու ինժեներական ստորաբաժանումները զորավարժությունները սկսել են «Կախմուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում: