Ամուսնուս հետ ֆուտբոլ խաղացի. կարծում եմ՝ դա այն պահն էր, երբ նա սիրահարվեց ինձ. փոխնախարար

28/07/2018 09:14

Ամուսնուս հետ ֆուտբոլ խաղացի. կարծում եմ՝ դա այն պահն էր, երբ նա սիրահարվեց ինձ. փոխնախարար


ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ փոխնախարար Քրիստինե Ասատրյանը պատասխանատվությամբ է մոտենում աշխատանքին: Փոխնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո Ասատրյանը ժամանակի սղության պատճառով հրաժարվել է որոշ սովորույթներից: Արձակուրդ ևս այս տարի չի պլանավորել, քանի որ իր իսկ պնդմամբ, հասկանում է, որ շատ ավելի կարևոր առաքելություն ունի:

«Իշխանության դեմքը» խորագրի շրջանակում այս անգամ Aysor.am-ի զրուցակիցը Քրիստինե Ասատրյանն է: Մեզ հետ զրույցում փոխնախարարը պատմել է, թե ինչպես է համատեղում մոր, կնոջ և պետական բարձր պաշտոնյայի գործունեությունը: Ասատրյանը պնդում է՝ պարտադիր չէ ընտրել «կամ -կամ» սկզբունքը՝ ընտրելով ընտանիքի կամ մասնագիտական աճի միջև, հնարավոր է երկուսն էլ համատեղել ու հաջողել երկուսում էլ:

- Գրեթե երկու ամիս է` պաշտոնավարում եք, ինչպե՞ս եք ադապտացվել նոր աշխատանքին, կա՞ն բաներ, որոնցից ստիպված եք եղել հրաժարվել:

- Առաջին հերթին հրաժարվել եմ մարզասրահ գնալուց: Ես ազատ գրաֆիկով աշխատող մարդ եմ եղել 2009 թվականից, անցումը բավական դժվար էր: Դեռևս մի քիչ տանջվում եմ գրաֆիկի առումով, բայց սովորում եմ: Միակ դժվարությունն այն է, որ հոգնում եմ նոր գրաֆիկին սովորելու պրոցեսից:

- Ընտանիքն ինչպե՞ս արձագանքեց փոխնախարար նշանակվելու մասին լուրին:

- Ամուսնուս հետ քննարկել ենք ու եկել որոշման, միանձնյա որոշում չի եղել: Նա ինձ շատ է աջակցում: Միասին հաշվի ենք առել ռիսկերը, հնարավոր դրական և բացասական կողմերը: Որոշումը ընդհանուր է եղել և հետևանքներն էլ ընդհանուր են, բողոքող չկա (ծիծաղում է), միակ բողոքողը տղաս է: Մինչ այդ ավելի շատ ժամանակ էի նրա հետ անցկացնում, հիմա կարոտում ենք իրար, բայց փորձում եմ շաբաթ-կիրակի օրերը ազատ պահել մեզ համար:

- Ասացիք՝ հաշվի եք առել նաև հնարավոր ռիսկերը, ի՞նչ ռիսկեր էիք տեսնում:

- Երբեք չեմ մտածել քաղաքական գործիչ դառնալ, իսկ փոխնախարարը քաղաքական բարձր պաշտոն է, ու փորձում էի հասկանալ՝ արդյոք իմ աշխատանքը, որ մինչ այդ կրթական համակարգում արել էի, կարող եմ շարունակել: Ես հասկանում էի, որ այս առաջարկին համաձայնելով՝ ավելի քիչ ժամանակ եմ տրամադրելու իմ ընտանիքին:

- Կնոջ համար դժվա՞ր չէ համադրել կնոջ, մոր և փոխնախարարի պաշտոնը:

- Կարծում եմ՝ սեռը կապ չունի, դժվար է թե՛ տղամարդու, թե՛ կնոջ համար, կարևորը կոմպետենտ մարդ լինելն է: Համաձայն չեմ այն մտքի հետ, որ կնոջ համար ավելի դժվար է, որովհետև կնոջ վրա հավելյալ պարտականություններ են դրված: Մեր ընտանիքում, ինչպես որոշումներն են ընդհանուր կայացվում, այնպես էլ պատասխանատվության բեռն է ընդհանուր:  

- Ինչպե՞ս եք վերաբերում այն կարծիքին, որ կինը, հատկապես եթե սիրում է զբաղվել սպորտով, չի կարող կարիերայի լուրջ աճի մասին մտածել:

- Եկեք Սերենա Ուիլյամիսի օրինակով դիտարկենք: Սերենան ամուսնացավ, երեխա ունեցավ ու 8 ամիս հետո հասավ Ուիմբլդոնի ֆինալ, որում ցավոք պարտվեց, բայց հասավ այնտեղ: Կարևորը հասկանալ, թե մարդն ինչ նպատակ ու առաքելություն է դրել իր առջև: Ես ինքս միշտ համատեղել եմ ընտանիքն ու գործը: Անիմաստ զոհաբերությունը դժվար երևույթ է: Կյանքումդ գալիս է մի պահ, որ հասկանում ես՝ ինչ-որ բան պիտի անիր ու չես արել: Ես միշտ երիտասարդներին փորձում եմ հասցնել այն միտքը, որ ավելի լավ է փոշմանեն արածների համար, քան չարածների: Կարող ես համատեղել ամեն ինչ, կարող ես սիրածդ, գործով զբաղվել, կարող ես երեխա ունենալ ու մեկը մյուսին չխանգարի: Ես, սովորաբար, իմ երեխային տանում էի իմ դասընթացներին, ու դա լավ օրինակ էր երիտասարդների համար, որ հնարավոր է լինել ուժեղ կին, զբաղվել սիրած գործով և ունենալ ընտանիք:

- Ինչո՞ւ կինը պետք է զբաղվի սպորտով:

- Իմ օրինակով կարող եմ ասել, որ սպորտը ինձ օգնում է լավ տրամադրություն ունենալ: Հիմա փորձում եմ աշխատանքային գրաֆիկի հետ հարմարեցնել ու ժամանակ գտնել մարզասրահ գնալու: Երբ ես կանգնում եմ վազքուղու վրա, դա ինձ օգնում է, տրամադրությունս է բարձրանում, քայլվածքս է փոխվում, ինձ ավելի գեղեցիկ, ցանկալի և ուրախ եմ զգում: Մարզումները նաև օգնում են լավ կառուցվածք ձեռք բերելու, աշխատանքում ևս օգնում են, որովհետև դա միակ տեղն է, որտեղ ուղեղը դադարում է աշխատել:

- Ի՞նչ սպորտաձև եք սիրում, և ո՞վ է ձեր սիրելի սպորտսմենը:

- Սիրում եմ դիտել ֆուտբոլ, խաղաղ ֆուտբոլ: Հիշում եմ՝ դպրոցում տղաները երբեմն ծանակի էին ենթարկում ինձ դրա համար, բայց սիրում էի խաղալ, և ամուսնուս հետ էլ դրա պատճառով ենք ծանոթացել: Ես ասացի, որ կարող եմ խաղալ ու նրա հետ ֆուտբոլ խաղացի: Կարծում եմ՝ դա այն պահն էր, երբ նա սիրահարվեց ինձ: Իրականում նա ինձ ասում է, որ կատարյալ կին եմ՝ հա՛մ ֆուտբոլ եմ սիրում հետը նայել, հա՛մ էլ բլոտ եմ իր հետ խաղում: Բոլոր ժամանակների լավագույն սպորտսմենն, իմ կարծիքով, բասկետբոլիստ Մայքլ Ջորդանն է: Ֆուտբոլիստներից Մեսսի խաղն եմ շատ սիրում: Սիրում եմ դիտարժան խաղ դիտել, կարող եմ մի խաղի ժամանակ «Բարսելոնային» երկրպագել, բայց երբ դեռ Ռոնալդուն «Ռեալում» էր ու սիրուն գոլ խփեր, կարող էի ուրախանալ: Փոքր ժամանակ հեռուստացույցով Մոսկվայի լիգայի խաղերին էի հետևում, «Սպարտակի» երկրպագուն էի, անգամ շարֆիկ ունեի: Հենրիխ Մխիթարյանի հետքերով էլ եմ գնում:

- Ի՞նչ այլ նախասիրություններ ունեք:

- Սիրում եմ նկարել: Վերջերս նոր հետաքրքրություն առաջացավ՝ վիզուալիզացիա, որը նաև իմ դասընթացների ժամանակ եմ օգտագործում: Ոչ թե պատկերներ եմ նկարում, այլ կոնկրետ մեսիջներն եմ վիզուալիզացնում: Որպեսզի ձեռքս բացվի՝ անցյալ տարի մի քանի ամիս նկարչության դասերի եմ այցելել: Բացի այդ, ընկերներիս հետ եմ սիրում շփվել, որը վերջերս այդքան էլ հաճախ չի ստացվում ժամանակի առումով: Հիմա հասկանում եմ այն ընկերներիս, ովքեր ժամանակին պաշտոնյա էին և ինձ չէին զանգում (ծիծաղում է), բայց ես փորձում եմ կապը պահել ընկերներիս հետ:

- Որպես սերտիֆիկացված անձի զարգացման թրեյներ՝ ի՞նչ երեք հատկանիշ կնշեք, որ անհրաժեշտ է մարդուն սեփական անձը գնահատելու և ինքնավստահ զգալու համար:

- Առաջինը՝ հասկանալ ինչ ես ուզում, որովհետև երբ որոշում ես կյանքիդ առաքելությունը, շատ բաներ հեշտանում են, երկրորդ՝ սեփական անձի ու մարմնի նկատմամբ հոգատար լինելը, երբեք չպետք է մոռանալ, որ դու դա դու ես, ունես մեկ մարմին ու մեկ կյանք, ու դրանց մասին պետք է հոգ տանել, երրորդը՝ մարդիկ պետք է հավատան իրենք իրենց, և հավատան այն ներքին մեսիջներին, որ պահի տակ զգում են, վստահեն իրենց ինտուիցիային:

- Նշեք ձեր աշխատանքի մեկ դրական և մեկ բացասական կողմ:

- Բացասական՝ շուտ եմ արթնանում, դրական՝ շատ մարդկանց այլ կողմից եմ սկսել նայել՝ լավ առումով:

- Ի՞նչ հատկություններ պետք է ունենա ձեր թիմի անդամը:

- Աշխատասեր, ինտուզիաստ պետք է լինի, նախաձեռնող ու չփորձի փնտրել հետին մտքեր: Հասկանա, որ աշխատանքը աշխատանք է, ու անձնավորված ոչինչ չկա:

- Ձեր կյանքի մեծագույն ձեռքբերումը:

- Երեխաս, ընտանիքս:

- Ի՞նչ կանեիք, եթե կախարդական փայտիկ ունենայիք:

- Կդադրեցնեի ընտանեկան բռնությունը՝ հատկապես երեխաների նկատմամբ, կդադարեցնեի պատերազմները, չնայած հասկանում եմ, որ դա բնական ընտրության ճանապարհներից մեկն է, որ երկիր մոլորակը կենդանի մնա ու կյանքը երկարի: Մի քիչ էլ մարդկանց կբարիացնեի:

- Եթե ինչ-որ մեկը որոշեր Ձեր կենսագրությունը գրել, ի՞նչ վերնագիր կունենար այդ գիրքը:

- Պիտի մտածեմ… «Հաճույքը և պատասխատանատվությունը կարելի է համատեղել»:

- Հայտնիներից ո՞ւմ ընթրիքի կհրավիրեիք:  

- Ջոն Լենոնին: Նա 60-ականներից է, դա պատմության մեջ իմ սիրած ժամանակշրջաններից է:

- Կա՞ մի դրվագ Ձեր կյանքում, որի համար փոշմանում եք:

- Չէ, չկա:

- Այսինքն՝ եթե հնարավորություն ունենայիք կյանքի մի փուլ տեղափոխվել ու որևէ բան փոխել, ոչ մի տեղ չէիք գնա՞:

- Ո՛չ, ցանկացած բան, որն անում ենք մեր կյանքում, ունի պատճառ: Այնպիսին, ինչպիսին ես հիմա կամ, իմ ապրած կյանքի արդյունքն է: Եթե որոշակի սխալներ չլինեին, որոնք ես ընկալում եմ որպես հնարավորություններ և աճի տեղ, ապա չէի լինի այնպիսին, ինչպիսին հիմա եմ:

- Ո՞րն է առաջին հիշողությունը, որ ունեք մանկությունից:

- Չգիտեմ՝ հիշում եմ, թե այնքան են պատմել, որ վիզուալիզացվել է, բայց հիշում եմ, որ 4 տարեկան էի, ծնողներս ինձ Ծաղկաձորում էին մոռացել: Հիշում եմ, որ ինչ-որ մարդիկ ձեռքս բռնած ինձ բերում տալիս են մերոնց: «Տանը միայնակ» ֆիլմի նման էր, մենք շատ էինք ընտանիքով, 4 երեխա էինք, բայց հիմա հումորով եմ հիշում այդ պատմությունը, կարևորը երկար ժամանակով չեն թողել ու գնացել: Կարճ ժամանակ անց հիշել են, որ ինձ մոռացել են:

- Բնութագրեք Ձեզ երեք բառով:

- Ալարկոտ, ուրախ, նպատակասլաց, նաև ինքնաքննադատ եմ: Ինքս ինձ գոհացնելը մի քիչ դժվար է:

Հեղինակ՝ Վարդուհի Ստեփանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:40 Ավստրիայում Էլվիս Փրեսլիի Cadillac-ը չի գնահատվել բարձր (Տեսանյութ) Այսօր, 20:29 Ընտանիքը 14 տարի անց պարզել է, որ իրենց հարազատին այլ վայրում են հուղարկավորել Այսօր, 20:20 Սլովակիայի վարչապետի ավտոմեքենան եղջերուի է բախվել Այսօր, 20:20 Բրիտանացի գիտնականներն աշխարհի հնագույն չվնասված նավն են հայտնաբերել Սև ծովում Այսօր, 20:09 Իկարդի. Ցավում եմ, որ Մեսսին չի մասնակցելու խաղին. միշտ հաճելի է հանդիպել մեծագույն ֆուտբոլիստների հետ Այսօր, 20:08 Սաուդյան Արաբիայում հայտարարել են Հաշուքջիի մահվան պատճառով «ճգնաժամային շրջանի» մասին Այսօր, 20:00 ԱՄՆ-ում առաջին կիբերգործողությունն է անցկացվում ընտրությունների վրա Ռուսաստանի ազդեցության դեմ Այսօր, 19:53 Թրամփը խոստացել է 10 տոկոսով նվազեցնել հարկերը միջին դասի համար Այսօր, 19:44 Մոսկվայում կոնսուլտացիաներ կանցկացվեն ՌԴ-ի և Թուրքիայի միջև այցագրային ռեժիմի դյուրացման շուրջ Այսօր, 19:36 Բակո Սահակյանն այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավարևելյան հատված Այսօր, 19:27 Թուրքիայում կրկին ձերբակալել են Ադրբեջանի գլխավոր օրենքով գողին Այսօր, 19:19 Շինանյութի խանութ-սրահից գողացել են ալմաստե սկավառակներ (Տեսանյութ) Այսօր, 19:07 Քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել է Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների նոր ղեկավարներին Այսօր, 18:59 Վիետնամի խորհրդարանը կառավարող Կոմկուսի գլխավոր քարտուղարին ընտրեց երկրի նոր նախագահ Այսօր, 18:51 Գեղարքունիքում գերեզմանատանը ծագած վիճաբանության ժամանակ տղամարդ է դանակահարվել Այսօր, 18:42 Նախագահը չի ստորագրի ԱԺ աղմկահարույց օրենքը. կդիմի ՍԴ դրա սահմանադրականությունը որոշելու համար Այսօր, 18:35 Լոռու մարզի դատախազը մարզի ուսումնական հաստատություններում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների հարցով դիմել է մարզպետին Այսօր, 18:29 Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Այսօր, 18:22 Աջ ղեկով մեքենաների վարորդների իրավունքերի հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկերոջ հետ Այսօր, 18:11 Եթե դերասանը մտահոգված է թատրոնի ճակատագրով, ոչ թե՝ միայն սեփական հավակնություններով, ընդհանուր լեզու կգտնենք. Ռուսական թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Այսօր, 18:00 Վարչապետի պաշտոնում առաջադրվել է միայն Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը Այսօր, 17:51 «Կորցրած երազանք». Ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված Վաչե Գաբրիելյանի տեսահոլովակն արդեն համացանցում է Այսօր, 17:43 Բացվել է «Կոնվերս Բանկ»-ի «Մալաթիա» մասնաճյուղը Այսօր, 17:35 Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահի հետ Այսօր, 17:22 Ոչ ես, ոչ իմ հարազատներից որևէ մեկը չի պատրաստվում լքել Հայաստանը. Արմեն Գևորգյան Այսօր, 17:15 Գլազևը Հայաստանը չի ներկայացնում, իսկ իր երկրի անունից ինչ ուզում է, թող ասի. Թևան Պողոսյան Այսօր, 17:09 ԿՀՎ տնօրենը Հաշուքջիի սպանության հետաքննության նպատակով կմեկնի Թուրքիա Այսօր, 17:00 Հայաստանը պետք է ռուսական գազի դիմաց վճարի ռուբլով, այլ ոչ թե՝ դոլարով. ՌԴ նախագահի խորհրդական (Տեսանյութ) Այսօր, 16:55 Իրանի նավթի նախարար. ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները անկայուն կպահեն նավթաշուկան Այսօր, 16:49 Հայաստանը շատ կարևոր է կամուրջ է ԵԱՏՄ-Իրան հարաբերություններում. Վերոնիկա Նիկիշինա Այսօր, 16:42 Ադրբեջանի անդամակցության հարցը ԵԱՏՄ-ին օրակարգում չէ. Վերոնիկա Նիկիշինա (Տեսանյութ) Այսօր, 16:37 Մեզ հետ ուլտիմատումներով պետք չի խոսել, սա է Դաշնակցության տեսակը. Արմեն Ռուստամյան (Տեսանյութ) Այսօր, 16:28 ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը կարող է ամբողջությամբ ուժի մեջ մտնել 2019-ի սկզբին Այսօր, 16:25 Ռոբերտ Քոչարյանի որդու հայցն ընդդեմ Արթուր Վանեցյանի վարույթ է ընդունվել Այսօր, 16:20 Դավիթ Տոնոյանի հրամանով ԶՈՒ մի խումբ պաշտոնյաներ ենթարկվել են կարգապահական տույժի Այսօր, 16:15 Գոնե մեկ ուրիշին առաջադրեին, որ դեմ քվեարկելը հեշտ լիներ. Արմեն Ռուստամյանը՝ վարչապետի քվեարկության մասին (Տեսանյութ) Այսօր, 16:10 Էներգահամակարգում խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն համակարգի խնդիրների լուծմանը. Գարեգին Բաղրամյան Այսօր, 16:03 ՌԴ նախագահի խորհրդականը՝ ԵԱՏՄ կազմում Ադրբեջանի հայտնվելու և ԼՂ հակամարտության կարգավորման կապի մասին (Տեսանյութ) Այսօր, 15:59 Հայաստանի հետ համագործակցության ներուժն անսահման է. ՌԴ նախագահի խորհրդական (Տեսանյութ) Այսօր, 15:55 Հունաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Այսօր, 15:47 Ալեքսանդր Սարգսյանի որդին իրեն առաջադրված մեղադրանքն անհիմն է համարում. 168.am Այսօր, 15:42 ՊԵԿ-ը պատրաստ է երկխոսության փաստաբանների հետ՝ հարկային վարչարարությանը վերաբերող ցանկացած հարցով Այսօր, 15:36 ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի մամուլի ասուլիսը Այսօր, 15:29 Հայաստանը կարող է շատ կարևոր հանգույց հանդիսանալ ԵՄ-ԵԱՏՄ անդամ երկրների միջև. Արմեն Սարգսյան Այսօր, 15:22 Ջոն Բոլթոնը Հայաստան կայցելի հոկտեմբերի 25-ին Այսօր, 15:19 ՏՏ ոլորտը պետք է ունենա զարգացման առաջանցիկ տեմպեր և դառնա տնտեսության կարևոր հենասյուներից մեկը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 15:13 Չկա դահլիճում այնպիսի ուժ, որ պահանջվող ձայներով կարող է վաղը կողմ քվեարկություն կազմակերպել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 15:09 ԱԻՊԾ տնօրենն ընդունել է Արցախում ԿԽՄԿ առաքելության նոր ղեկավարին Այսօր, 15:03 Վահե Գրիգորյանը վերահաստատեց՝ Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է Այսօր, 15:00 Պուտինը և Էրդողանն առանձին հանդիպում կանցկացնեն Սիրիայի շուրջ քառակողմ գագաթնաժողովի շրջանակում Այսօր, 14:57 Կոչ ենք անում վարչապետի պաշտոնում չընտրել Նիկոլ Փաշինյանին. Լենա Նազարյան Այսօր, 14:54 Մենք չենք քվեարկի. Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկելու մասին Այսօր, 14:50 ԱՄՆ-ում աշակերտը դանակով վնասել է ուսուցչին Այսօր, 14:43 ԱԺ-ն երկուշաբթի արտահերթ նիստ կգումարի՝ քննարկելու Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը Այսօր, 14:37 Ucom-ը գործարկեց ավտոպարկի կառավարման uFleet նորարարական լուծումը Այսօր, 14:31 Վահե Գրիգորյանի օգտին քվեարկել է ընդամենը 30 պատգամավոր. նա չընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում Այսօր, 14:30 ԵՄ-ն պատրաստ է Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագծից հանել ամենավիճելի ձևակերպումը Այսօր, 14:16 Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրվել է վարչապետի պաշտոնում Այսօր, 14:13 Դպրոցի տնօրեն դառնալու համար պետք է ավելի լուրջ նախապատրաստվել. Արայիկ Հարությունյան Այսօր, 14:09 «Ելք»-ը վարչապետի պաշտոնում առաջադրում է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը Այսօր, 14:03 Երկկենցաղ օդանավ՝ Չինաստանի կողմից Այսօր, 13:58 Թրամփն ասել է, թե ինչու իրեն «չեն սիրում» Այսօր, 13:43 Վահե Գրիգորյանը չի ընտրվել ՍԴ դատավորի պաշտոնում Այսօր, 13:36 Հայաստանի և ԵԱՏՄ միջև որևէ խնդիր չկա. Վալովայա (Տեսանյութ) Այսօր, 13:28 Մեքսիկայում 2 կին մահացել՝ ինքնաթիռի ֆոնին սելֆի անելու փորձի ժամանակ Այսօր, 13:22 Զենքի վաճառքն Ադրբեջանին նպաստում է այդ երկրի ապակառուցողական քայլերին. Շարմազանովը՝ Սանկտ Պետերբուրգում Այսօր, 13:17 Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանը կվերականգնի հաշվողական տեխնիկայի ու սարքաշինության ոլորտում լիդերի ֆունկցիան. ՌԴ նախագահի խորհրդական (Տեսանյութ) Այսօր, 13:14 Համաձայն եմ, որ հավաքեն ստորագրություն ու նորից նիստ հրավիրեն. Արա Բաբլոյան Այսօր, 13:01 Չինաստանում բացվել է աշխարհի ամենաերկար ծովային կամուրջը Այսօր, 12:54 Live. Խորհրդարանում ՍԴ դատավոր են ընտրում Այսօր, 12:48 «Արսենալն» ԱՊԼ-ում 10-ը հանդիպում անընդմեջ հաղթում է Այսօր, 12:28 Խորհրդարանում ՍԴ դատավոր են ընտրում Այսօր, 12:27 Ֆինանսիստ Ջորջ Սորոսի տան մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել Այսօր, 12:24 256 քաղաքացի ստացել է անվճար երթևեկելու վկայական Այսօր, 12:20 Այսօրվա ընթացքում վարչապետ առաջադրելու մասին արդեն վերջնական որոշում կունենանք. Հայկ Կոնջորյան (Տեսանյութ) Այսօր, 12:15 Հայաստանում իշխանափոխությունը դանդաղեցրել է Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը. Մամեդյարով Այսօր, 12:10 Մեխիկոյում ալկոհոլային խմիչքների գործարանում հզոր պայթյունի հետևանքով 2000 մարդ է տարհանվել Այսօր, 12:05 Ցմահականների հարազատները պետության ուշադրությունն են հրավիրում ցմահների խնդրի վրա (Տեսանյութ, լուսանկարներ) Այսօր, 11:57 Արթուր Մեսչյանը պաշտոնապես նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Այսօր, 11:50 Թելման Թադևոսյանը նշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Այսօր, 11:46 Ավելի քան 7 հազար մարդ «միգրանտների քարավանի» կազմում շարժվում է դեպի ԱՄՆ Այսօր, 11:43 Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Այսօր, 11:40 Հիմա տեսնում եմ, որ իրական հնարավորություն կա երկրում իրավիճակ փոխելու. Վահե Գրիգորյանը բացատրել է՝ ինչու էր արտագաղթել Հայաստանից Այսօր, 11:37 «Դաշնակցությունը» հրաժարվել է ստորագրել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, սակայն կողմ է քվեարկելու Այսօր, 11:36 Նավթի համաշխարհային գներն աճում են Այսօր, 11:20 Վահե Գրիգորյանը չի հավատում, որ Սահմանադրական դատարանն իր հին կազմով տրանսֆորմացիայի կենթարկվի Այսօր, 11:17 «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին արդեն միացել է 20 պատգամավոր Այսօր, 11:12 Կիևի մետրոյում անհայտ նյութի պատճառով ուղևորներ են տուժել Այսօր, 11:10 Վարդան Սրմաքեշն ու որդիները պատրաստ են ընդլայնել իրենց մասնակցությունը Հայաստանի և Արցախի զարգացմանը Այսօր, 11:00 Քայլեր կձեռնարկվի «Լիդիան Արմենիա»-ի՝ աշխատանքից ազատվող աշխատակիցների վարկային պարտավորությունների կատարման ժամանակավոր կասեցման ուղղությամբ Այսօր, 10:59 «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները նախաձեռնել են ստորագրահավաք՝ Ընտրական օրենսգիրքը դարձյալ քննարկելու օրակարգով Այսօր, 10:57 Իրանի և ԵՄ-ի միջև առևտրի համար ստեղծվող մեխանիզմը կգործի նոյեմբերին Այսօր, 10:53 Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տրանսպորտային շրջափակումը տնտեսական զարգացման խոչընդոտ է. Արա Աբրահամյան Այսօր, 10:47 Ուրիխանյանը դժգոհեց և՛ ՀՀԿ-ից, և՛ ՔՊ-ից, և՛ վարչապետից, Բաբլոյանն էլ հիշեցրեց, թե որտեղ է ավանտյուրան (Տեսանյութ) Այսօր, 10:40 Շենգավիթ ԲԿ-ում նորածին է մահացել. քրգործ է հարուցվել Այսօր, 10:35 Ան-24-ը Խաբարովսկի երկրամասում կրակահերթի է ենթարկվել Այսօր, 10:32 Նախագահը Ժնևում մասնակցել է Համաշխարհային ներդրումային համաժողովի բացմանը Այսօր, 10:29 LIVE. «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ» ԵՐԵՎԱՆՈՒՄ Այսօր, 10:28 Ուկրաինան ԱՀԿ-ին բողոքել է Հայաստանից և Ղրղզստանից Այսօր, 10:26 Թող թեկնածու բերեն, քվեարկենք. Վահրամ Բաղդասարյանը՝ վարչապետի ընտրության մասին

Տվյալ բաժնի վերջին նյութերը