31/07/2018 11:16
Այսօրվանից նախկին պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերը կհամարվեն անվավեր
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նախորդ շաբաթ դիմել էր այն պաշտոնատար անձանց, ովքեր ունեին դիվանագիտական անձնագրեր` հորդորելով դրանք հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարարություն, լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
«Բազմաթիվ նախկին պաշտոնյաներ արձագանքել են մեր կոչին և վերադարձրել են անձնագրերը», - ասաց Տ. Բալայանը։
Իսկ ովքեր չեն վերադարձրել դիվանագիտական անձնագրերը, այսօրվանից դրանք համարվում են անվավեր, և համապատասխան տեղեկատվությունը փոխանցվել է սահմանապահ ծառայություն: