01/08/2018 13:10
Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող Ալեքսանդր Աբելյանը ոսկե մեդալ է նվաճել
Ռուսաստանի Իննոպոլիս քաղաքում անցկացվել է Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադան, որտեղ հայ մասնակից Ալեքսանդր Աբելյանը ոսկե մեդալ է նվաճել:
Ալեքսանդր Աբելյանը սովորում է «Քվանտ» վարժարանի 9-րդ դասարանում։
Օլիմպիադային Հայաստանը ներկայացել է 2 մասնակցով։ Մյուս մասնակիցը՝ Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Էմիլ Կոստանյանը բրոնզե մեդալ է նվաճել։
Ալեքսանդր Աբելյանը սեպտեմբերին կմասնակցի մեծահասակների օլիմպիադային՝ Ճապոնիայում։