06/08/2018 18:56
Ռոբերտ Քոչարյանի վերաքննիչ բողոքի քննության օրը՝ օգոստոսի 9-ին
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաքննիչ բողոքը քննելու է օգոստոսի 9-ին` 12։00-ին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
Նա նշեց, որ ծանուցումն այսօր են ստացել և այդ օրը կլինեն դատարանում։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է։
Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով՝ «Սահմանադրական կարգը բռնի տապալելը»։
ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ 2-րդ նախագահին կալանավորելու մասին, ինչը բավարարվել էր դատարանի կողմից։
Նրա փաստաբանները, սակայն, բողոքարկել են կալանավորելու մասին որոշումը։