Ոստիկանին ուղղված Էդվարդ Գրիգորյանի կրակոցից քիչ էր մնում զոհվեր նաև մեր Լամբարյան Արմենը. Պավլիկ Մանուկյանը պնդեց սկանդալային հայտարարությունը

08/08/2018 16:49

Ոստիկանին ուղղված Էդվարդ Գրիգորյանի կրակոցից քիչ էր մնում զոհվեր նաև մեր Լամբարյան Արմենը. Պավլիկ Մանուկյանը պնդեց սկանդալային հայտարարությունը


Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող դատախազ Արամ Արամյանը դատարանին միջնորդեց փոխել ապացույցների հետազոտման փուլի ընթացակարգը և սկզբում հարցաքննել ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ, «Սասնա ծռեր» խմբի պարագլուխներից Պավել Մանուկյանին։ դատարանը բավարարեց դատախազի միջնորդությունը և որոշվեց հարցաքննել Մանուկյանին։

Դատավոր Մեսրոպ Մակյանը խնդրեց անդրադառնալ նախորդ դատական նիստերից մեկում արած իր սկանդալային հայտարարությանը՝ Էդվարդ Գրիգորյանի ու Մխիթար Ավետիսյանի մասին, ինչին Մանուկյանը արձագանքեց.

«Իմ ասածը բացարձակ ճշմարտություն է։ Եթե այդ քայլը Էդվարդ Գրիգորյանի փոխարեն կատարած լիներ իմ որդին՝ Արամ Մանուկյանը, ապա, ժողովուրդ, ես հայտարարելու էի, որ այդ պատահական կրակոցի հեղինակը Արամ Մանուկյանն է։ Չնայած Արամ Մանուկյանն ինքն էլ կհայտարարեր այդ մասին։ Իմ ասածը բացարձակ ճշմարտությունն է»։

Մեղադրող դատախազը դիմելով Մանուկյանին, հիշեցրեց, որ հուլիսի 17-ի դատական նիստում Մանուկյանը հայտարարել է, թե «Սասնա ծռեր» խմբի մյուս անդամներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը մեղադրվում են այնպիսի հանցագործության համար, որի հետ կապ չունեն։ Դատախազը նաև ասաց, որ ըստ Մանուկյանի նույն հայտարարության, արձակած կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է, որի համար մեղադրվում է Արմեն Բիլյանը, իսկ բանկոմատը բացելու հեղինակը Մխիթար Ավետիսյանն է, որի համար դարձյալ մեղադրվում է Արմեն Բիլյանը։ Դատախազը խնդրեց պարզաբանել, թե ի՞նչ հանգամանքներում է տեղեկություններ ստացել այդ մասին, արդյոք ականատես է եղել կատարվածին։

Նշենք, որ Մխիթար Ավետիսյանն ու Էդվարդ Գրիգորյանը ազատության մեջ են, նրանց խափանման միջոցը փոխվել է։

«Կրակոցին ականատես եմ եղել ես, մեկ մետր հեռավորության վրա է եղել և քիչ էր մնում պատահաբար զոհվեր նաև մեր Լամբարյան Արմենը։ Պատահական կրակոց։ Իսկ բանկոմատին վերաբերող՝ ոչ մեկս էլ տեղյակ չենք եղել, բացառությամբ իրենից (նկատի ունի՝ Մխիթար Ավետիսյանից-հեղ.)», -հայտարարեց Մանուկյանը՝ ներկայացնելով ՊՊԾ գնդում ոստիկան Գագիկ Մկրտչյանի մահվան հանգամանքները։

Մանուկյանը պատմեց, որ Մկրտչյանին վիրավոր վիճակում օգնել են, տեղափոխել են անվտանգ տարածք, «կես ժամից ավել» իրենց հետ խոսել է Մկրտչյանը։ Ինչ վերաբերում է Արմեն Բիլյանին, ապա Մանուկյանի պնդմամբ, նա ընդհանրապես այնտեղ չի եղել։ «Բիլյանը եղել է վարոտների մոտ, իսկ դեպքը եղել է զինանոցի կողքի սենյակում», -նշեց Մանուկյանը։ Էդվարդ Գրիգորյանի կողմից, ըստ Մանուկյանի ցուցմունքի, կրակոցը եղել է պատահական, որից «բոլորս շշմեցինք»։

Ինչ վերաբերում է բանկոմատից խոշոր չափի գումարի թալանին, մեղադրողը հարցրեց, թե եթե տեղյակ չի եղել բանկոմատից գումարի հափշտակությանը, ապա ի՞նչն է հիմք տալիս ենթադրելու, որ Մխիթար Ավետիսյանն է հափշտակությունն արել, Մանուկյանը արձագանքեց. «Հափշտակություն չի եղել, ի՞նչ հափշտակության մասին է խոսքը։ Մենք ըտեղից հափշտակելու, տանելու հնարավորություն չունեինք»։

Պավլիկ Մանուկյանը հայտարարեց, որ իրենք բանկոմատ հափշտակելու համար չեն եկել։ Իսկ հարցին, թե որտեղի՞ց է իմացել, որ բացել են բանկոմատը, Մխիթար Ավետիսյա՞նն է ասել իրեն, Մանուկյանը պատասխանեց. «Դա էլ թող Մխիթար Ավետիսյանը պատմի, թե կոլեգիալ ոնց են որոշել անել։ Գիտեմ, որ բացել են բանկոմատը, ում էլ որ դիմել են, ասել են՝ հիմնավորի՝ ինչի համար է պետք բացել բանկոմատը»։

Նկատենք, որ Պավլիկ Մանուկյանը նախաքննության ընթացքում ցուցմունքներ չէր տվել։

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:41 Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու եղբայրների, որոնցից մեկն անչափահաս է Այսօր, 17:32 Վճռական ենք մեր եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու և խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը. Արարատ Միրզոյան Այսօր, 17:24 Կաթողիկոսն ընդունել է Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդին և ներկայացուցիչներին Այսօր, 17:15 Ղարաբաղի հարցը ամենամտահոգիչներից է և խիստ ցանկալի է, որ հարցին մոտենան մասնագետները. Էդգար Էլբակյան Այսօր, 17:07 Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը Այսօր, 16:55 Հայ նկարչուհի Հռիփսիմե Մարգարյանի աշխատանքների ցուցահանդեսը Ռումինիայում Այսօր, 16:48 Նիդեռլանդների իշխանությունները բարձրացրել են ահաբեկչական սպառնալիքի մակարդակը Ուտրեխտի նահանգում Այսօր, 16:39 Սի Ցզինպինը պետական այցով կգտնվի Իտալիայում, Ֆրանսիայում և Մոնակոյում Այսօր, 16:25 Նիդեռլանդներում անհայտ անձը կրակ է բացել տրամվայի ուղղությամբ Այսօր, 16:17 Մարդու իրավունքների մասին Պոմպեոյի հայտարարությունները Չինաստանն իրավաչափ չի համարել Այսօր, 16:09 Նախագահ Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին Այսօր, 16:00 Ուրախ ենք ՀՀ մեր գործընկերների հետ սկսել համագործակցության երկխոսությունը կրթության ոլորտում. Սվիտալսկի Այսօր, 15:53 «Հյուսիս-հարավ»-ի շինարարության ընթացքն արագացնելու նպատակով համալրվել է մասնագետների քանակը, ավելացվել է շինտեխնիկան Այսօր, 15:48 Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է ազգային հավաքականի կազմը. Պիզելլին չի հրավիրվել Այսօր, 15:40 Աննա Հակոբյանը շնորհավորական ուղերձ և ծաղկեփունջ է ուղարկել Սվետլանա Մեդվեդևային Այսօր, 15:31 Սերժ Սարգսյանի հետ հանդիպել ենք, խոսել ողջությունից, բայց Արցախի ընտրություններից չենք խոսել, թեպետ դրա բարոյական իրավունքը նա ուներ. Վիտալի Բալասանյան (Տեսանյութ) Այսօր, 15:25 Նոր լոուքոսթեր` Օդեսսա-Երևան ուղղությամբ Այսօր, 15:16 Իրանը որոշել է դատի տալ ԱՄՆ-ին Այսօր, 15:08 Նորակառույց շենք՝ «Գրանդ Հոլդինգի» աշխատակիցների համար (Տեսանյութ) Այսօր, 15:03 Առաջարկում ենք Արցախը դարձնել Հայաստանի մարզ, հակառակ դեպքում Արցախին աբխազացման վտանգ է սպառնում. Ժիրայր Սեֆիլյան Այսօր, 14:57 Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի կոմիտեի նիստում ծեծկռտուք է տեղի ունեցել (Տեսանյութ) Այսօր, 14:50 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանին Այսօր, 14:41 Նոր Զելանդիան զենքի շրջանառման օրենքը կխստացնի Այսօր, 14:33 Սաակաշվիլին որոշել է թողնել վրացական ընդդիմադիր կուսակցության նախագահի պաշտոնը Այսօր, 14:26 Կադաստրի կոմիտեն շտապ կարգով ուսումնասիրում է Ռանչպարի ավազահանքերի հարցը Այսօր, 14:19 Հայատանի գավաթ. «Արցախ»-ը եզրափակչում է Այսօր, 14:13 Հարավային Կորեայում պատահաբար արձակել է հակաօդային հրթիռ Այսօր, 14:05 Կիևում Roshen-ի խանութ են այրել Այսօր, 13:54 «Արսենալը» Օվերմարսին կարող է նշանակել մարզչական տնօրենի պաշտոնում Այսօր, 13:50 Խարդախությամբ հափշտակվել են հեռախոսներ (տեսանյութեր) Այսօր, 13:46 Նոր Զելանդիայում ահաբեկչության զոհերի ընտանիքների օգնության հիմնադրամն ավելի քան 5 մլն դոլար է հավաքել Այսօր, 13:41 Եթե քաղաքապետ լինեի, կքանդեի ոչ միայն սրճարանները, այլև շենքերի տանիքների մանսարդները. Սաշուր Քալաշյան Այսօր, 13:32 ԱՄՆ-ում կինը 9 րոպեում 6 երեխա է ունեցել Այսօր, 13:24 Վիտալի Բալասանյանը Արցախի նախագահի ընտրություններում առաջադրվելու վերջնական որոշում չի կայացրել (Տեսանյութ) Այսօր, 13:17 Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Գրանդ Հոլդինգ»-ի կառուցած բնակելի շենքի բացման արարողությանը (Տեսանյութ) Այսօր, 13:09 Սոչիում անցկացվել է BoogelWoogel փառատոնը Այսօր, 13:03 Ոստիկանության զորքերի ծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով անդամախեղում կատարելու համար Այսօր, 12:55 Թրամփը կոշտ թվիթներ հրապարակելու արանքում եկեղեցի է գնում Այսօր, 12:46 Քաղաքապետը, գլխավոր ճարտարապետը հսկայական գործ ունեն անելու քաղաքին վայել շուք հաղորդելու համար. Արման Մելիքյան Այսօր, 12:44 Ինդոնեզիայում առնվազն 77 մարդ է մահացել հեղեղումներից Այսօր, 12:35 Տարեց մորն սպանելու համար մեղադրանք է առաջադրվել 62-ամյա որդուն Այսօր, 12:23 Համայնքի ավագանին հաշվետու է բացառապես իր ընտրողների, այլ ոչ թե մարզային իշխանությունների առջև. Աբովյան համայնքի ավագանու անդամների հայտարարությունը Այսօր, 12:21 Հարկային օրենսգիրքը դրական էֆեկտ է ունենալու տնտեսության վրա. Տիգրան Ավինյան Այսօր, 12:18 Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը և 19-ին կնվազի ևս 3-4 աստիճանով Այսօր, 12:13 Ապամոնտաժման քաղաքականությունը պետք է շարունակական լինի. ոչ մի արտոնյալ չի լինելու. Տիգրան Ավինյան Այսօր, 12:11 Օպերայի շենքի տարածքը սրճարաններից ազատագրելու որոշումը շատ դրական եմ գնահատում. ճարտարապետ Այսօր, 12:05 Քրայսթչերչի հրաձիգը հրաժարվել է փաստաբանից Այսօր, 12:03 Քաղաքապետարանը նախաձեռնում է ոչ թե մանսարդների քանդման, այլ կառուցման գործընթաց. Հայկ Մարության Այսօր, 11:54 «Ես թույլ եմ տալիս, հետևեք». վարչապետի հորդորով բնակիչները կհետևեն՝ համատիրության գումարներն ինչպես են ծախսվում Այսօր, 11:48 Քննարկվել են մի շարք ոլորտներում հայ-իտալական համագործակցության հնարավորությունները Այսօր, 11:44 Պենտագոնը հերքել է Սիրիայում հազար զինվորական թողնելու ԱՄՆ-ի պլանների մասին հաղորդումները Այսօր, 11:35 ԱՄՀ-ն արգելափակել է Ուկրաինային 500 միլիոն եվրոյի փոխանցումը Այսօր, 11:27 Աննա Հակոբյանը Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ չի ստացել Այսօր, 11:26 Մեսսին գերազանցել է «Բարսելոնում» տոնած հաղթանակների քանակի Խավիի ռեկորդը Այսօր, 11:22 Աղասի Ենոքյան. Իշխանությունները մեդիայի դեմ պայքարում անցել են «պարտիզանական պատերազմի» Այսօր, 11:16 Հոնկոնգի մետրոյում տեղի է ունեցել 2 գնացքի բախում Այսօր, 11:11 Կաթողիկոսն այցելելել է Գյումրի ու հյուրընկալվել Մայր Աթոռի կողմից բնակարաններ ստացած ընտանիքներից մեկին Այսօր, 11:05 Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վրաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ Այսօր, 11:00 Եթովպիայում կործանված Boeing-ի զոհերի հարազատներին մարմինների փոխարեն հող են տվել Այսօր, 10:56 Քաշաթաղում զարգացնում ենք ծխախոտագործությունը, կստեղծվի 1000 և ավելի աշխատատեղ. Արայիկ Հարությունյանը՝ իր ծրագրերի մասին (Տեսանյութ) Այսօր, 10:38 Մեկ շաբաթում Հայաստանում գրանցվել է 353 դեպք, որից 206-ը՝ արտակարգ Այսօր, 10:36 Ավստրալիան կարգելի երկիր մուտք գործել ընտանեկան բռնության համար դատապարտվածներին Այսօր, 10:21 Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են Այսօր, 10:15 Մադուրոն Վենեսուելայի կառավարության հրաժարականն է պահանջել Այսօր, 10:04 Մարզերում և Երևանում հոսանքազրկումներ են սպասվում 17/03/2019 12:33 «Ռանչպար». բանաստեղծություն Փաշինյանից, որը զրույց է մարդկանց հետ, նաև հանձնարարական պետական բոլոր մարմիններին 17/03/2019 12:17 Երևանում անցկացվել են ռուսական շաշկու պատանիների մրցույթի եզրափակիչ երեք փուլերը 17/03/2019 12:05 Կորուստը մեծ է ու անդառնալի. Աննա Հակոբյանը ցավակցել է Reuters-ի թղթակից Հասմիկ Մկրտչյանի մահվան կապակցությամբ 16/03/2019 21:39 Մահացել է երգչուհի Յուլյա Նաչալովան 16/03/2019 21:32 Մահացել է Հայաստանում Reuters գործակալության թղթակից Հասմիկ Մկրտչյանը 16/03/2019 15:42 Վահե Գրիգորյանը հաղթահարե՞լ է նախագահի կողմից ՍԴ անդամի թափուր պաշտոնին առաջադրվելու «բարոյական արգելքը». Ռուբեն Մելիքյանը հարցադրումներ է անում 16/03/2019 15:39 Կարելի է եզրակացնել, որ ԵՄ դեսպան Սվիտալսկիի հումորի զգացողությունը իր հիշողությունից լավ մարզավիճակում է. Աշոտյան 16/03/2019 15:30 Չինաստանում պանդան «վնասազերծել» է տեսաթակարդը (Տեսանյութ) 16/03/2019 15:15 Ամերիկացի փորձագետն ասել է, թե որքան կարժենա նավթը 2019 թվականին 16/03/2019 15:00 Ինչպես է ձվածեղը սպանում մարդու սիրտը. պարզել է New York Times-ը 16/03/2019 14:53 Թե ինչպե՞ս լուրջ գործարարը դարձավ ֆիլմի գլխավոր դերակատար. Արաբո Գրիգորյանը նկարահանվել է «Ա.Կ.Ա» ֆիլմում 16/03/2019 14:46 Հարցի լուծում հնարավոր է այն ժամանակ, երբ Բաքուն անմիջականորեն խոսի Ստեփանակերտի հետ. Հայկ Խանումյան (Տեսանյութ) 16/03/2019 14:31 «Եվրատեսիլի» տոմսերի վաճառքը վերսկսվել է 16/03/2019 14:19 Երեքամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են 16/03/2019 14:03 Նոր Զելանդիայում ահաբեկչությունից տուժած ավելի քան 10 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում 16/03/2019 13:52 Էյֆելյան աշտարակում ուղղահայաց մրցավազք է անցկացվել (Տեսանյութ) 16/03/2019 13:44 35 օր հացադուլ հայտարարած կալանավորը համաձայնել է բուժօգնություն ստանալ Պաշտպանի միջամտությունից հետո 16/03/2019 13:35 Եմենում ժանտախտի հետևանքով մահացել է 12 մարդ 16/03/2019 13:20 Չինաստանում տեղի ունեցած սողանքի հետևանքով երկու մարդ է մահացել 16/03/2019 13:07 Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ 16/03/2019 12:58 Եթե չեն ուզում Բաքուն էլ տան, թող ձենները կտրեն. Ստեփանակերտցի կին (Տեսանյութ) 16/03/2019 12:48 Նիկոլ Փաշինյանը չհայտարարված այցով մեկնում է ՀՀ գյուղերից մեկը (Տեսանյութ) 16/03/2019 12:45 «4019 տարվա պատմություն ունեցող Հալեպը Ձեզ համար կալյանով կկրճատվի՞». Հալեպահայերը վիրավորված են Վիկտոր Մնացականյանի հայտարարությունից 16/03/2019 12:39 Քաբուլում պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել 16/03/2019 12:25 Նավթի համաշխարհային գները նվազել են 16/03/2019 12:08 Իրաքում քլորի արտահոսքից մոտ 90 մարդ է տուժել 16/03/2019 11:54 Իրանի քաղաքացիները փորձել են թմրանյութ պարունակող դեղահաբեր տեղափոխել Հայաստան. ՊԵԿ 16/03/2019 11:40 Նոր Զելանդիայում ոստիկանությունը սպառնալիքի պատճառով շրջափակել է հիվանդանոցը 16/03/2019 11:31 Նոր Զելանդիայում ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է 16/03/2019 11:20 ՀՀ ԿԳ նախարարը մեկնել է Երուսաղեմ 16/03/2019 11:13 Սլովակիայում մեկնարկել են նախագահի ընտրությունները 16/03/2019 11:04 Վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած Ադրբեջանի քաղաքացի. Արծրուն Հովհաննիսյան 16/03/2019 10:52 ՃՏՊ` Ներքին Ծաղկավան գյուղում. կան տուժածներ 16/03/2019 10:44 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 16/03/2019 10:30 Առաջնագծում պետք է կանգնեն միայն պայմանագրայինները. ԲՀԿ-ն նոր օրինագիծ է ներկայացրել

Տվյալ բաժնի վերջին նյութերը