Այս ամենի պատճառով Մոնթեն որոշեց` իր շրջանին մեջ ջոկատները կամ կերթային ու կմնային, կամ՝ չէին էրթա. Սեդա Մելքոնյանը՝ 90-ականների, իր ու Մոնթեի երազանքի ու զավակին Մոնթե անունը տալու մասին

08/08/2018 20:00

Այս ամենի պատճառով Մոնթեն որոշեց` իր շրջանին մեջ ջոկատները կամ կերթային ու կմնային, կամ՝ չէին էրթա. Սեդա Մելքոնյանը՝ 90-ականների, իր ու Մոնթեի երազանքի ու զավակին Մոնթե անունը տալու մասին


Aysor.am-ը ներկայացնում է Սեդա Մելքոնյանի հետ հարցազրույցի երկրորդ ու ոչ պակաս հետաքրքրաշարժ հատվածը: Այրիացած ու կյանքը նորից վերադասավորած Սեդայի ամենամեծ հարստությունը Մոնթեի նամակներն են. ինքն է այդպես ասում ու շարունակում՝ Մոնթեի մասին հենց Մոնթեն է պատմում՝ իր նամակներով ու փաստերով:

Սեդա Մելքանյանը, Մոնթեի ծնողների օրհնությամբ, իր կյանքը կապեց Մոնթեի ամենամտերիմ ընկերոջ հետ. նրանց միացնող ամենաամուր օղակը հենց Մոնթեն էր: Տարիներ անց, երբ լույս աշխարհ եկավ նրանց զավակը, որոշեցին՝ Սարո-Մոնթեն ամեն ինչ իմանալու է այն Ազգային հերոսի մասին, ում եթե ոչ գեները, ապա՝ գոնե անունը հպարտորեն կրում է:

«Մենք մտածեցինք, որ քեզի երկու տարի տանք, բայց արդեն 5 տարի է անցել». Մոնթեի հայրը «բարկացել» էր

Մոնթեին զոհվելեն հետո, անշուշտ, ես միշտ կայցելեի իր ծնողքին, իրենց տունը կմնայի, իրենք կգային քովս կմնային… Քանի մը տարի հետո հայրը սկսավ ինձի «անհանգստացնել»՝ Սեդա, մեղք են քո գեները, ամուսնացիր, երեխա ունեցիր: Ափսոս ես, հոգիս, ափսոս ես: Ես էլ կկատակեի, թե ինչի՞ աղջիկիդ չես ըսեր որ, ինձի կըսես, ես հետաքրքրված չեմ, չեմ ուզեր (ծիծաղում է՝ հեղ.): Իրենք շատ անհանգստացած էին իմ ապագային համար: Կհիշեմ, 1998-ին այցելած էի իրենց: Ուշ գիշերեն մաման, պապան և ես նստած էինք, նորից ըսավ՝ գիտե՞ս Սեդա, մենք մտածեցինք, որ քեզի երկու տարի տանք, բայց արդեն 5 տարի է անցել, կըսես ոչ: Պետք է մտածես (ծիծաղում է՝ հեղ.): Իսկապես շատ լավ մարդիկ էին, շատ: Երբ այստեղ կգտնվեի, հաճախ կհանդիպեի ուրիշ այրիներու, երբեմն այնքան տխուր էին այդ այրիներուն պատմությունները, որ զիս կհուզեին: Գիտեք, ես այն բախտավոր կիներեն եղած եմ, որ կզգայի՝ ևս մեկ անգամ «երես առած» եմ:

Ջոյելը՝ Մոնթեի մտերիմ ընկերն ու Սեդայի կողակիցը 

Ինձ ու կողակցիս երբեմն կթվա, որ մեր ամուսնությունն ինքներս չորոշեցինք, ի վերուստ ու արագ եղավ, շատ անսպասելի: Ես այս ընկերոջ մասին Մոնթեի նամակներեն գիտեի: Երբ Մոնթեին զոհվելու գույժը Մարգարին հայտնեցի, նա առաջինը հեռաձայնած էր ծնողներուն, քույրերուն և այս տղուն՝ Ջոյելին: Նա հուղարկավորությանը հոս էր: Այդ ժամանակ ամուսնացած էր, իրենք պիտի գային մեզի տեսնելու, բայց չէր ստացված: Պատերազմն այդ ամառ շատ թեժ էր… Հուղարկավորությունից հետո ԱՄՆ վերադառնալուց ետքն ըսած էր, որ հիացած է Մոնթեին անթերի կյանքով ու ուզում է իր կյանքը սրբագրել. նորեն ընդունված էր համալսարան, ճարտարապետություն ուսանած էր, իր անհաջող ամուսնությանը վերջ դրած էր… 7 տարի հետո հասկանալով, որ իր կյանքի դրական փոփոխությունները Մոնթեին պատճառով էին, որոշած էր ուխտագնացության գալ Հայաստան: Այդ ուխտագնացության ավարտին էր, որ մենք շատ հանկարծակի ամուսնացանք: Ասեմ, որ իր գալեն անմիջապես առաջ իմ մտերիմ ընկերուհին ինձ ըսավ, որ Ջոյելն ուրիշ բան կակընկալե այս այցելութենեն: Ես ասի՝ նման բան չկա: Իր ժամանած օրն այս ընկերուհիս կրծքի քաղցկեղից մահացավ. ստացվեցավ այնպես, որ իր ըսածը ճիշտ էր… Մարգարին լուր տվի, որ պատրաստվում եմ ամուսնանալ: Նա զանգել էր հայրիկին, որ տեղեկացնի, ու մինչ Ջոյելի անունը տալը՝ հայրիկն էր նրա անունը տվել: Կարծես, թե իր ցանկությունն էր, որ այդպես ըլլար… Ճիշտ է՝ կողակիցս իռլանդացու և գերմանացու ծագում ունի, սակայն հայկական բոլոր ճաշատեսակները գիտե, Մոնթեի տանն է համտեսել: Ջոյելին հայրը շատ խիստ է եղել, զինվորական էր: Կողակիցս պատմում է, որ ինքը սիրում էր Մոնթեի տուն գնալ, քանի որ անոնք աղմկոտ էին ու ազատ: Մոնթեին հայրը կպատմեր, որ երբ ինքը ձկնորսության կերթար, անպայման իր հետ կտաներ Մարգարը, Մոնթեն ու Ջոյելը: Ինչպես ինքը կըսեր՝ իր երեք տղաներին: Նա նաև հայերեն գրել ու խոսել գիտե…

«Չեմ ըսեր, թե դյուրին է, մանավանդ իրեն համար». Մոնթեի կարոտը միացրեց երկուսին

Կկարծեմ, որ մեզ միացնող կարևոր կետերեն մեկը Մոնթեին կարոտնալն էր, երկուսիս կյանքին մեջ էլ Մոնթեին պակասը մեծ էր, ու նա դարձավ մեր ընտանիքին մեջ ներկայություն: Չեմ ըսեր, թե դյուրին է, մանավանդ իրեն համար: Բայց շատ կարևոր մի հանգամանք կա. Մոնթեն ամուսին ըլլալե բացի մարտական ընկեր է մեզի, ինձի համար նույնիսկ ուսուցիչ է: Այն, որ մենք զինք կգնահատենք մեր անձնական հարաբերությունեն դուրս, շատ կարևոր է: Եթե ընկեր չըլլար, հավանաբար՝ երբեք չուզեր հետս ամուսնանար, կամ՝ ես իր հետ:

«Եթե մանչ ունենամ, կուզեմ իրեն անվանենք Սարո». Մոնթե

Երբ ինքը Պարսկաստան գնաց, Պարսկաստանի իր ընկերները թարգմանեցին Մոնթե անունը՝ (թարգմանաբար նշանակում է սար), սկսեցին իրեն կանչել Սարո: Ինձ ուղղված իր նամակներու մեջ ալ կգրեր՝ եթե մանչ ունենանք, կուզեմ իրեն անվանել Սարո, եթե աղջիկ՝ Սիրա: Ես կըսեի՝ արդար չէ, եթե տղան պետք է ըլլար Սարո, ապա աղջկա անունն էլ պետք է Մ-ով սկսվեր՝ երկուսն ալ իր երկու անունների առաջին տառերով: Բայց ինքը կուզեր բոլորի անունները իմ անվան նման Ս-ով սկսեր (ծիծաղում է՝ հեղ.)… Երբ Կոմիտասն (Մոնթեի վարորդը՝ հեղ.) աղջիկ ունեցավ, իր աղջկան անունը Սիրա դրավ:

Սարո-Մոնթեն՝ Սեդայի ու նրա իռլանդացի ամուսնու՝ Ջոյելի որդին

Ջոյելին և ինձ համար անգամ քննարկման հարց չէր, որ մեր մանչին, անշուշտ, պիտի անվանակոչենք Սարո-Մոնթե: Այս տարի տղաս առաջին անգամ չէր Հայաստանում, հոս ապրած է քիչ ժամանակ, երբ կողակցիս հետ Հայաստանում էինք: Իր հայրը Մոնթեի միակ մտերիմ ընկերը եղած է: Բանտում գտնվելու տարիներուն Մոնթեն կապ կպահեր իր ընտանիքի ու այս մեկ ընկերոջ հետ: Նույնիսկ ինձ ուղղված նամակներուն մեջ գրած է՝ քեզմե և իմ ընտանիքես բացի միայն մեկ հոգի կա, որուն ես նամակ կգրեմ: Իրենք մանկապարտեզեն ընկերներ եղած են: Ջոյելին մայրն ինձի պատմած է, որ առաջին օրը, երբ իր որդին մանկապարտեզ գնաց, կեսօրեն հետո երկու տղաներ վազելեն մտան բակ: Երկուսն ալ կաս-կարմիր թշիկներով, սև աչուկներով էին: Նրանք Մարգարն ու Մոնթեն են եղել՝ երկու եղբայրները: Այդ օրվանից իրենց մտերմությունը սկսվում է: Դպրոցն ավարտելուց հետո Մոնթեն ու Ջոյելը նույն համալսարանն են ընդունվել, միասին տուն են վարձել ու ապրել այդ տարիներին: Հետևաբար, իր մանկության մասին Ջոյելը ինչ կպատմե Սարոյին, Մոնթեի հետ էլ կապ ունի (ժպտում է՝ հեղ.): Սարո-Մոնթեն Մոնթեի մասին շատ բան գիտե, երբեմն կատակ կենե, կըսե՝ այնպես կուզեի իրեն տեսնել: Վերջերս իր զարմուհուն՝ Մարգարին աղջկան ըսել է՝ իրականում շատ լավ մեկն է, շատ կուզեի տեսնեմ, բայց գիտեմ, որ եթե ինքը ըլլար, ուրեմն ես պիտի չլլայի (ծիծաղում է՝ հեղ.): Ասեմ, որ Սարո-Մոնթեի կնքահայրը Մարգարն է, նրան հորեղբայր, իսկ Մոնթեի քույրերուն հորաքույր կկանչե:

«Դուն միշտ Մելքոնյան պիտի ըլլաս, մեր ընտանիքին մաս պիտի կազմես». Սեդան մինչ այսօր Մոնթեի ազգանունն է կրում

Իմ իրավական անունս Գպրանյան է: Մոնթեն և ես շատ երկար հեռու մնացած ենք իրարմե և միայն նամակով է, որ կհաղորդակցվեինք, շատ անհամբեր էինք, որ ամեն ինչ նույնանա: Մեզի համար տարբերություն չկար մեր երկուքին միջև, շատ սահուն ստացվեցավ իմ՝ Մելքոնյան դառնալը…Մոնթեն երբ զոհվեցավ, ոչ մեկ իրավական թուղթ ուներ, անձնագիր չուներ: Իմ անվանափոխությունը օրինական հիմքեր չունեցավ, բայց ես միշտ Մելքոնյան եմ: Մոնթեին հայրը հուղարկավորության ժամանակ ինձի ըսավ՝դուն միշտ Մելքոնյան պիտի ըլլաս, մեր ընտանիքին մաս պիտի կազմես… Մինչև հիմա այդպես է, մենք հաճախ կկատակենք, որ Սարոն երեք զույգ մեծ հայր-մեծ մայր ունի: Մոնթեին ծնողները Սարոյին որպես իրենց թոռ կնկատեին, Մարգարին և Մարսիային զավակները նրա մասին զարմիկ կըսեն: Այդպես են մեր հարաբերությունները… Ի դեպ, Մոնթեի հայրն ինձ հետ միշտ կատակ կաներ, կըսեր՝ անուշս, քեզմե առաջ Ջոյելը Մելքոնյան էր (ծիծաղում է՝ հեղ.):

Սեդայի ու Մոնթեի երևանյան տունը

Երբ ամուսնացանք, մեր ազգականները մեզի դրամական նվերներ ղրգեցին: Ես ալ այդ տարիներուն կաշխատեի Միչիգանի համալսարանի ամառային դասընթացներում, Հայաստանի հետ համեմատած՝ լավ կվճարվեի: Այդ բոլոր գումարները հավաքեցինք, գոյացավ 5 հազար դոլար, որով այդ օրերուն կարող էինք փոքր բնակարան մը առնել: Սկսեցինք փնտրել, ու քանի որ Մոնթեն Երևանից կբացակայեր, իր ընկերեն մեկին հետ նայեցանք: Մի տուն կար, որը 20 հազար դոլլար կարժեր, մեր հնարավորությունեն դուրս էր: Հետո այդ տանտերերը Լոս Անջելես էին գացել, այնպես պատահեցավ, որ Մոնթեին ծնողներն այնտեղ իմացան, որ իրենք կծախեն տունը, այդ մարդիկ էլ, իմանալով, որ Մոնթեին համար է, գինը իջեցուցին 15 հազարի: Մոնթեին ծնողներն ըսին՝ մենք պիտի առնենք այդ տունը: Մեր 5 հազարով ու նրանց 10 հազարով գնեցինք (ժպտում է՝ հեղ.)… Բաղրամյան փողոցի 2-րդ նրբանցքում է: Ամբողջ տարածքը մեզի չի պատկանիլ, առաջ 3 եղբայրներ են ապրել, հետո երկուքը մնացած են այդտեղ, տան մի հատվածն է մերը:

Մոնթեին ժողովուրդն է գնահատել

Ինձի համար ամենաբարձր գնահատականը ժողովրդի գնահատականն է, որն ունի Մոնթեն: Մյուս կողմե պետք է ըսեմ, որ և՛ Արցախի, և՛ Հայաստանի իշխանությունները, մեդալներու իմաստով, այո՛, գնահատեցին Մոնթեին: Առաջիններեն էր, որ «Մարտական խաչ» 1-ին աստիճան ստացավ, Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Ազգային հերոսի կոչման արժանացավ, Քոչարյանի օրոք «Ոսկե արծիվ» ստացավ… Չեմ կրնար ըսել, որ մեդալների առումով չգնահատվեցավ, բայց մյուս կողմե ես պիտի ուզեի, որ այդ մեդալները բոլոր ստացողներն արժանի մարդիկ ըլլան: Երբեմն մենք կըսկըսինք իջեցնել մեդալի արժեքը, երբ որ արժանի և անարժան մարդոց կդնենք նույն նժարին: Բարդ խնդիր է, որովհետև միշտ ալ մեկուն երբ մեդալ տաս, հակասող ալ պիտի ըլլա, համակրող ալ պիտի ըլլա: Բայց գոնե տարբերությունը չպետք է շատ մեծ ըլլա… Նման հետաքրքրություն չէ եղած, որ Մոնթեն ոգեկոչվի: Նույնիսկ, եթե երբեմն ալ անցյալում ոգեկոչված է, միշտ խնդիրներ առաջացած են, ինչից ես գեշ (վատ՝ հեղ.) զգացած եմ: Ավելի լավ է ընդհանրապես ոչինչ ընել, քան սխալ բաներ ընել: Մարդիկ կան, որ կսկսին իրենց «էշը առաջ տանիլ»: Օրինակի համար, ինձի կհուզե, որ արդեն երկրորդ անգամն է, որ Մոնթեի մեծ արձանը կշինե միևնույն քանդակագործը, այնինչ Հայաստանին մեջ կան շատ-շատ լավ քանդակագործներ, որոնք ևս գործի պետք ունին, կարիք ունին, որ իրենց պատվերներ տրվի: Կհասկնամ՝ այդ արվեստագետը շատ կսիրե Մոնթեին, հարգանքներս իրեն, բայց պետք է առիթ տալ նաև ուրիշ արվեստագետներին, ովքեր իրենց ձևով կներկայացնեն Մոնթեն: Ինձի քիչ մը մոնոպոլիայի կնմանի այս ամենը, ինչն իմ սրտով չէ: Ոչ մի բնագավառին մեջ մոնոպոլիան ես չեմ ընդունե: Կուզեի, որ այդպիսի քանդակագործները հերթական պատվերի ժամանակ քաշվեն մի կողմ ու ասեն՝ ուրիշին կարգն է, ուրիշն ալ պետք ունի: Դա էլ հայրենասիրության մի ձև է, անձնասեր պիտի չըլլաս, անընդհատ քու գործդ առջև պիտի չտանիս՝ կոխկրտելով մյուսներուն վրա: Կվճարվին չէ՞ այդ քանդակագործները աշխատանքի համար:

Այս Հայաստանն ու այս արժեհամակարգը Մոնթեի պատկերացումներում չկար

Խորհրդային տարիներուն ես այստեղ ուսանած եմ և կհիշեմ, որ ընտանիքներն իրենց երեխաներուն քեֆով կճանապարհեին բանակ, քեֆով ալ կդիմավորեին: Դա կնշանակե՝ բանակն այնպիսի հանգիստ կառույց էր, որ ծնողներուն միտքը հանգիստ էր, կմտածեին՝ ինչ ալ ըլլա, իրենց զավակները ծառայության ընթացքին եթե ոչ փայլուն, ապա գոնե բարվոք վիճակի մեջ պետք է ըլլան: Եվ հիմա այն սարսափը, որ կտիրե ծնողներուն ու զորակոչիկներուն մեջ, արդեն իսկ դրական բան չըսեր: Մոնթեն այսպիսի բան պետք է չուզեր, նա պետք է ուզեր, որ ամեն զորակոչիկ, ամեն ծնող ու զինվոր հանգիստ ու պաշտպանված ըզգար, իմանար, որ այլ՝ ավելի զորավոր զինվորներ չպիտի ճնշեն իրեն: Ապահովված ըլլար և՛ ուտելիքով, և՛ հագուստով: Այս պարագային զինվորը հաճույքով կգնա իր երկու տարին ծառայելու, ծնողքն ալ այդ տարիներու ընթացքին իրենց քունը չեն կորցնցուցեր:

27 տարվա Հայաստանի Պաշտպանության նախարարները

Դյուրին գործ չէ Պաշտպանության նախարար ըլլալը, և նկատի ունենալով, որ մենք հանկարծակի անկախացանք Խորհրդային միութենեն ու պատրաստի կադրեր չունեինք, որոշ չափով ակնկալելի էր, որ ամեն մեկ նախարար փայլուն պիտի չկատարե իր դերը: Իմ կարծիքով՝ եղել են և՛ այնպիսիք, ովքեր իրենց տեղում են եղել, և՛ ոչ ճիշտերը: Նույնիսկ, միևնույն նախարարին մեջ է եղել լավն ու վատը: Բայց այն, որ մենք մեծաքանակ գեներալներ ենք արտադրել, ինձ միշտ չէ, որ կուրախացնե: Գեներալի, զորավարի տիտղոս ունեցող մարդոց մեջ շատերը չեն վաստակած այդ տիտղոսը, ի տաբերություն անոնց, որ տքնաջան աշխատանքով վաստակած են, իրենց գիտելիքները ի գործ դրած են՝ ի շահ Հայաստանի ու Արցախի պաշտպանության: Կան այնպիսիք, որ երբ իմացած եմ, որ հիմա այդ մարդը զորավար է, ապշած եմ: Այդ լավ բան չէ ամբողջ բանակին համար:

Զինվորի հացը գողացողը սպա չէ. թալանը՝ 90-ականներին

Իրական գեներալն, անշուշտ, չէր կարող զինվորի հացը պահել իր տանը: Նույնիսկ իսկական սպան, զինվորը, իր հետ ծառայող զինվորին հացը չառներ: Բարոյական չափանիշերուն դուրս է անիկա… Հայաստանում արտոնյալներու ցուցակն այնքան մեծ է, ու դա պետք է վերանայվի: Իմ կարծիքով՝ Հայաստանի խնդիրները ըսկսան, երբ որ սեփականաշնորհումը ըսկսավ Հայաստանի մեջ, որովհետև այդ իսկ օրերուն այդ սեփականաշնորհումը չկատարվեցավ ի շահ ժողովրդին: Իսկապես հայրենասեր մարդը չի կրնար ժողովրդի շահերը բարձրագույնը չդասել: Որքան անձնասեր պիտի ըլլա մարդ, որ ըսե՝ նախ ես, հետո՝ ժողովուրդը: Բայց ինչո՞ւ, չէ՞ որ գերագույն շահը պիտի ըլլա ժողովրդին շահը: Ինչքան էլ միլիոններ, միլիարդներ դիզեք, հավատացեք, երջանկություն չի բերեր: Երջանկությունը ադամանդով, ունեցվածքով, գեղեցիկ մեքենայով չէ: Շատ անարդարացի բաժանում եղած է, բաներ կան, որ ժողովրդին կպատկանեին, բայց գրեթե բռնի խլվեցան: Ոչ ոք հարց չտվավ՝ ինչի՞ համար ժողովուրդին  պատկանող այգին 101 տարիով պիտի տրվի ոմն մեկին: Որևէ մեկը, ով կուզե ըլլա, այնպիսի գումար չի կարող տալ Հայաստանին, որ ժողովրդին պատկանող հողին տեր դառնա: Չկա՛ նման բան: Իսկական հայրենասերը, իսկական մարդը, որ ժողովուրդին հոգսերով կտառապի, թույլ չի տար, որ ժողովրդին պատկանող այգիներն իրեն սեփականության տան: Այդպես են բոլոր այգիները՝ Հրազդանի այգին, մանկական այգիները… Օպերայի այգին մեկ հոգին չի պատկանել, ինչո՞ւ այսօր անձնական սրճարաններ կան այդտեղ: Ես կարոտով կհիշեմ Խորհրդային տարիներուն այդ բաց տարածքը, որտեղ տատիկ-պապիկներն իրենց թոռնիկները կբերեին, նստարաններին, խոտերուն վրա հանգիստ կնստեինք, կզրուցեինք ընկերներով:

Մոնթեն բոռացած էր ու ընդդիմության հանդիպած էր

Մոնթեն բոլորին հետ լավ էր, որովհետև ժամանակ չուներ կենալու և նայելու, թե թիկունքում ինչեր կպատահի: Իր առաջնահերթությունն այդ օրերուն ռազմադաշտն էր: Նույնիսկ իր շրջանի մեջ ժամանակ չուներ կենալու և տեսնելու, թե ինչեր եղան: Շատ տգեղ բաներ պատահեցան նույն իր շրջանում. մարտերի ընթացքին հսկայական քանակությամբ բաներ անհետացան. կողք-կողքի երեք գյուղեր կային, որոնք անընդհատ գրադով Մարտունիի վրա կկրակեին, ու պետք էր գրավվեին: Մոնթեն շատ արագ կազմակերպեց, երեք գյուղերը մտան: Երկրորդ գյուղին մեջ կար կոնյակի և գինիի գործարան, ու երբ երրերդ գյուղին մեջ մարտերը տակավին կշարունակվեին, բեռնատարներն արդեն իսկ եկած և այդ սպիրտը պարպած(դատարկած՝ հեղ.) էին: Իսկ Մոնթեն կերազեր այդ սպիրտը Ռուսաստանի հետ փոխարինել զինամթերքով: Այդպես էլ այդ սպիրտը չհայտնաբերվեցավ: Իր համար իր շրջանին մեջ եղած ամեն բան ենթակա էր փոխանակման միայն զենքի դիմաց, չէ՞ որ այդ օրերուն ամենաշատն ադիկա պետք ունեին… Թալանի հետ կապված մեկ դեպք ալ կհիշեմ. Հայաստանից ջոկատներ կերթային կռվի: Գյուղը գրավելուց հետո ազերիական գյուղի ռազմավարը կբաժանվեր ջոկատներու միջև: Կհիշեմ՝ Հայաստանեն գնացած 3 ջոկատներ, որոնցից մեկը Մոնթեին ստեղծածն էր, մասնակցած էր մարտերուն ու հսկայական ռազմավար ունեին: Սարսափով կհիշեմ, որ իր իսկ ջոկատի անդամներն  այդ ռազմավարը բերին Երևան: Մոնթեն բոռացած էր ու ընդդիմության հանդիպած էր: Անձամբ իմ տրամաբանության մեջ չի մտներ այն, թե ինչպե՞ս կրնաս ռազմի դաշտեն հանել զինամթերքը և բերել Հայաստան: Բայց այդ տղաքը կմտածեին, թե քանի որ ամեն ջոկատ ինքն իրեն կզինե, իրավունք ունին իրենց մեջ բաժնեին: Կբերեին կպահեին գյուղերուն մեջ, իբր՝ հաջորդ անգամ իրենց հետ տանելու համար: Բայց երբեմն այնպես պատահեցավ, որ այդ հաջորդ անգամը չեկավ… Այս ամենի պատճառով Մոնթեն որոշեց, որ իր շրջանին մեջ ջոկատները կամ կերթային ու կմնային այնտեղ, կամ՝ չէին էրթա: Գիտեք, Արցախին մեջ տարիներ հետո, տեղի իշխանություններն այդ բոլոր ռազմավարը դրամով գնեցին ժողովուրդեն: Մոնթեի վարորդը՝ Կոմիտասը, դեռ չէր զոհվել, իր քովն էլ մեկ-երկու զենք կար, վճարեցին ու զենքը առին, այս մասին հենց իրենից եմ իմացած: Շատ խոհեմ, շատ ճիշտ բան ըրած էին:

Մոնթեի մարտական ընկերները, նաև նրանք, ովքեր իրենց վարքով անհարիր են մարտական ընկեր կոչմանը

Հավանաբար, նա մարտական ընկեր պիտի համարեր իր շարքային զինվորներեն սկսած մինչև զորավարները: Բոլորն ալ իր հետ միասին մարտնչողներ էին… Այդ օրերուն իր՝ մարտական գծով տեղակալը Մովսես Հակոբյանն էր, ում հետ Մոնթեն շատ լավ կաշխատեր: Անշուշտ, Հայաստանեն Պաշտպանության նախարարությունը մասնագետներ կղրգեր Արցախ, որպեսզի իր հետ աշխատին:  Ամեկ ամիս ետքը ետ կգային, մյուս կազմը կերթար: Միակ գնդապետը այդ օրերուն, որ չուզեց վերադառնալ, զորավար Հմայակ Հարոյանն էր, ում հետ Մոնթեն փայլուն աշխատեցավ Մարտունիի տարածքին մեջ: 1993 թվականի հունվարին Հարոյանը մեկնեցավ Մարտունիեն, բայց ոչ Մոնթեին կամքով: Մոնթեն աղաչեց, որ Հարոյանը մնար: Ես այդ օրերուն այդտեղ կգտնվեի, անձամբ գիտեմ՝ ինչպես խնդրեց, որ մնա, բայց չստացվեցավ… Մոնթեի մարտական ընկերներն էին տարբեր գյուղերու գումարտակներու հրաշալի տղաները՝ Մավոն Օհանյան, Մերուժանը Մոսիյան, հետախուզության գծով Սարիբեկը Մարտիրոսյան, Վալոդը, Մոնթեին վարորդ Կոմիտասը, ով միշտ իր կողքին էր… Երբ որ շրջանի հրամանատար ես, բնականաբար, լեցուն մարտական ընկերներ ունիս: Շատ քիչ պատահեցավ, որ մարտական ընկերներից որևէ մեկին հետ Մոնթեն առճակատման էրթա: Նույնիսկ, եթե խնդիր եղած է, կրցած է հարթել: Հիմնական առճակատումն էլ եղավ այնպիսի տղաներու հետ, ովքեր չէին ուզեր ենթարկվիլ Մոնթեին հրամաններուն… Մյուս կողմեն կան նաև սփյուռքահայ մարտական ընկերներ, որ անձամբ Մոնթեն կամ ես պիտի չուզեինք մարտական ընկերոջ մակարդակին դասել, որովհետև իրենց վարքով, արարքներով շատ անհարիր են Մոնթեին պես մարդու ընկերը կոչվելու:

Թե ինչո՞ւ է Սեդան խուսափում մասնակցել բարձրաստիճան միջոցառումներին

Առաջ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, ես պարտաճանաչորեն կերթայի: Նաև ասեմ, որ Լ. Տեր-Պետրոսյանի մայրն իմ ամենասիրած կիներեց մեկն էր, և իր հայրը շատ կսիրեի: Շատ լավ ընտանիք էին: 80-ական թվականներուն, երբ ես այստեղ կուսանեի, Լևոնն ինձ համար նամակներ կբերեր Լիբանանեն: Մենք համագյուղացի ենք՝ իրենք ալ մուսալեռցի են, ես ալ: Հետևաբար, իրենց կճանչնայի անձնական մակարդակի վրա, երբ որ ինքը տակավին Մատենադարանը կաշխատեր: Դրական կարծիք ունիմ իր մասին… Ինչ կվերաբերե միջոցառումներին՝ կհաճախեի նախագահին մոտ հյուրասիրություններին, Եռաբլուրին մեջ իրականացվող միջոցառումներին… Բայց մեկ անգամ Եռաբլուրի մեջ, երբ նախագահը չկար, նախարարներ էին, կին, մայր մը հեկեկալով գոռաց՝ ամբողջ գերեզմանատան մեջ մեկ հատ ղեկավարի երեխա չկա թաղված: Այդ կնոջ լացը մնաց իմ ականջի մեջ… Հասկցա, որ իսկապես ալ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներու տղաներ արտոնյալ վիճակի մեջ են, անձնական թանկարժեք օթոներ (ավտոմեքենա՝ հեղ.) ունեին, լավ կհագնեին… Այդ ամենը սկսավ ինձի անհանգստացնել: Որոշ հավաքույթների ընթացքին նկատեցի, որ շատ ճոխ էին սեղանները. Իսկ ես հիշեցնեմ, որ մենք նոր-նոր դուրս եկած էինք ցուրտ ու մութ տարիներեն, ու այդ ամենեն անմիջապես հետո, երբ այդչափ ճոխ սեղաններ կտեսնես, քիչ մը մեղավոր կզգաս: Թերևս չարդարացված, բայց այդ մեղավորությունը ես ալ զգացի, ու կամաց-կամաց քաղաքավարորեն սկսա մերժել հրավերները՝ տարբեր պատճառաբանություններ բերելով:

Եթե Մենթեն հիմա մեր կողքին լիներ…

Մոնթեն շատ բաց, անկեղծ ու չափազանց համեստ մարդ էր, բացարձակապես ստել չէր գիտեր: Մինչև քանի մը տարի առաջ ես կըսեի, որ Մոնթեն այնքան անկաշառ ու անաչառ մարդ էր, որ այս ընթացքում մեկը կըլլար, որ զինքը սպանած ըլլար… Համենայնդեպս՝ գործի վրա, պայքարի մեջ կըլլար, որովհետև իրեն համար Հայաստանը շատ կարևոր էր, Հայաստանի չլուծված խնդիրները շատ կարևոր էին: Իրեն համար հայ ժողովուրդի պատմական իրավունքները վերականգնելն առաջնային հարցերեն էր:

Հույս ունիմ, որ այդ փորձառութենեն կօգտվի նոր կառավարությունը

Ես շատ կուզեմ, որ այս նոր Հայաստանում փոփոխություններ տեղի ունենան: Այն փաստը, որ ժողովուրդն իր ճակատագիրն իր ձեռքն առավ, միշտ ալ պարտադրողական կըլլա կառավարության բոլոր անդամներուն համար: Ամեն անգամ, երբ սայթաքելուն մոտ ըլլան, կհիշեն, որ այդ միլիոնավոր ժողովրդին ունին պատասխան տալու: Այնպիսի սխալներ են տեղի ունեցած նախորդ 27 տարիների ընթացքին, որոնք սրբագրելը տիտանական աշխատանք է: Հույս ունեմ, որ իրենց մեջ և՛ ուժ կգտնեն, և՛ փորձառություն ունեցող մարդիկ, ովքեր կրնան ամեն կերպ օգտակար ըլլալ: Որքանով, որ կհետևեմ, կնկատեմ, որ իշխանության մաս կազմող երիտասարդները շատ խելացի են: Երիտասարդ ըսելով նկատի չեմ ունենար 20-ներուն, այլ՝ 30, 40, 50-ներու մեջ գտնվող մարդոց: Փորձառությունը շատ կարևոր է, ուզեն, թե չուզեն, վատ կամ լավ փորձառութենեն շատ բան կսովորին մարդիկ: Հույս ունիմ, որ այդ փորձառութենեն կօգտվի նոր կառավարությունը և վերջապես ճիշտ ուղղության վրա կդնե երկիրը: Միայն իշխանափոխության, քաղաքական փոփոխության մասին չէ խոսքը, տնտեսական հսկայական խնդիրներ կան, ու եթե այդ բնագավառը չփոխվի, պիտի ըլլա՝ ինչպես Միացյալ նահանգներու կամ արևմտյան բազմաթիվ երկրներու մեջ է, որտեղ հարստությունը կենտրոնանում է մեկ տոկոսի ձեռքում, ու ժողովուրդը կհայտնվի նույն շահագործվող վիճակում: Համոզված եմ, որ դրամական շահեր հետապնդող բազմաթիվ կազմակերպություններ, գործարարներ ամեն ճիգ պիտի թափեն, որպեսզի խցկեն զիրենք այս կառավարության աշխատակիցներուն գործերուն մեջ՝ ի շահ իրենց որոշումներ կայացնելու նպատակով: Շատ բարդ գործ է, բայց հույս ունիմ կկարողանան դիմագրավել և ճիշտ ուղղություն բռնել: Խնդիրներու փունջ է, որոնք պիտի համաչափ ու ուշադիր շտկել, բոլոր բնագավառներու մեջ պիտի փոփոխություն ըլլա, եթե չէ, նորեն մի կողմը պիտի գերակշռե մյուսին:

Գիրք՝ Մոնթեի մասին

Հիմա աշխատում եմ այդ ուղղությամբ: Իմ գիրքս պիտի լինի այն 15 տարիների ընթացքին մասին, երբ Մոնթեն իմ կյանքիս մեջ էր, որոշ բաներ հիմնավորված կըլլան իր նամակներով: Ես չեմ ուզեր, որ նույնիսկ իմ մասին ես խոսիմ, պետք է ձգեմ, որ Մոնթեն խոսի իմ մասին՝ նամակներու միջոցով: Հուսամ, երբ գիրքը վերջացնեմ, պիտի Մոնթեի նամականին հրատարակեմ: Իրականում՝ իր ամենալավ ինքնակենսագրությունն է: 

Մոնթեի թանգարանը՝գիտահետազոտական կենտրոն

Իմ երազանքն է, որ երևանյան իմ տան հարևանի մասնաբաժինն էլ առնենք ու տան մի հատվածում ցուցադրենք Մոնթեի արխիվը, մեկտեղ, այն դարձնենք հետազոտական կենտրոն: Ես հսկայական արխիվ ունիմ. անգամ այն բեկորը կա, որը նրան զարկած է, նույնիսկ, եթե փոքր թղթի վրա իր ձեռագրով հեռախոսի համար գրած է, ունիմ: Մոնթեի մայրիկն ալ ինձ նվիրած է նաև իր մանկության տետրերը, գրած բանաստեղծությունները, ընտանեկան նամակները… Կուզեմ, որ այնտեղ հավաքվի և՛ թվային արխիվ, և՛ հագուստներ ու անձնական իրեր, իսկ մյուս մասում էլ հատուկ սենյակներ ըլլան, որտեղ մասնագետները կգան, ամիսներով կապրին և արցախյան շարժման ուսումնասիրություններ կկատարեն, կամ՝ այլ ուսումնասիրություններ: Զուտ թանգարանը ինձի քիչ մը մահացած կթվա…

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:28 «Հայաստանի զարգացման հիմնադրամը» պետբյուջեի հաշվին ծխախոտ է գնել. «Ժամանակ» Այսօր, 09:25 Ղրիմի Արտակը՝ Ապարանի 1718-րդ խաչի տեղադրման խաչքավոր. «Հրապարակ» 19/10/2018 19:27 Հիվանդին բժշկական կենտրոնում փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն, որի հետևանքով հիվանդը մահացել է. առաջադրվել են մեղադրանքներ 19/10/2018 19:24 Շանթ Հարությունյանի հետ կապված միջադեպի մասով Հունան Պողոսյանի պատասխանն ինձ բավարարել է. Նիկոլ Փաշինյան 19/10/2018 19:06 Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները համաձայնության են հասել հանդիպման շուրջը 19/10/2018 19:01 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է միջազգային համաժողովների 19/10/2018 18:58 Ջարդե՛լ Հայաստանով անցնող նարկոթրաֆիքի ողնաշարը. Փաշինյանը բացատրել է՝ ինչու է Հունան Պողոսյանին նշանակել Սյունիքի մարզպետ 19/10/2018 18:35 Չինացիները ստեղծել են անվարորդ հեծանիվ 19/10/2018 18:28 Փաշինյանը պնդել է իր հայտարարությունը՝ Հայաստանում օլիգարխ՝ քչերի իշխանության ներկայացուցիչ չկա 19/10/2018 18:24 Սյունիքը Հայաստանի ողնաշարն է և պետք է արժանանա առանձնահատուկ ուշադրության. Նիկոլ Փաշինյան 19/10/2018 18:21 Եթե խորհրդարանն ընդունի Ընտրական օրենսգիրքը, ապա դեկտեմբերի ընտրությունները կանցկացնենք նոր օրենսգրքով. Միրզոյանի ելույթը Վենետիկի հանձնաժողովում 19/10/2018 18:16 Իլոն Մասկը ներկայացրել է Tesla Model 3 էլեկտրամոբիլի ավելի էժան տարբերակը 19/10/2018 18:02 Նազարբաևը Յունկերին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԲՏԽ-ի նիստին 19/10/2018 17:57 Կամո Արեյանն ազատվել է առաջին փոխքաղաքապետի պաշտոնից 19/10/2018 17:39 Նախագահ Սարգսյանը ընդունել է Հայկ Մարությանին 19/10/2018 17:32 Ալժիրի պետական ծառայողներին արգելել են նիկաբ կրել 19/10/2018 17:23 ZAZ-ը համաշխարհային շրջագայության կմեկնի 19/10/2018 17:14 Սիրիայի իշխանությունները վերադարձրել են ինը հազար հափշտակված պատմական արտեֆակտներ 19/10/2018 17:07 Santander-ին կասկածում են փողերի լվացման համաշխարհային սխեմային մասնակցելու համար 19/10/2018 17:04 Brexit-ի խնդրով ԵՄ-ի գլխավոր բանակցորդը նշել է բանակցությունների ձախողման հնարավոր պատճառը 19/10/2018 16:55 ԳԴՀ-ի կառավարությունը հավաստեց Մերկելի մասնակցությունը Սիրիային նվիրված գագաթնաժողովին 19/10/2018 16:50 Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխություններին Վենետիկի հանձնաժողովի եզրակացություն նախագծի վերաբերյալ չի լինելու. Արփինե Հովհաննիսյան 19/10/2018 16:39 Պետդեպ. Պոմպեոն կորած լրագրող Խաշուկջիի սպանությունն ապացուցող ձայնագրություն Թուրքիայում չի լսել 19/10/2018 16:36 Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների ընթացքում որոշ փողոցներ փակ են լինելու (Տեսանյութ) 19/10/2018 16:33 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Լիբանան 19/10/2018 16:31 Քաղաքացին բանկի տարադրամի փոխանակման կետից հափշտակվել է խոշոր չափի գումար (Տեսանյութ) 19/10/2018 16:24 Չինաստանը պլանավորում է «արհեստական Լուսին» դուրս բերել ուղեծիր 19/10/2018 16:18 Բժիշկների համար կկազմակերպվեն զինվորական հավաքներ. ՊՆ 19/10/2018 16:15 Վյաչեսլավ Դոբրինինը հոսպիտալացվել է 19/10/2018 16:13 ՊՆ 3-րդ զորամիավորումում անցկացվել են մարտավարական զորավարժություններ 19/10/2018 16:06 Աշխարհի բնակչության ընդհանուր հարստությունը կրկնակի աճել է 19/10/2018 15:58 Տարոսն էլ նրանց, ովքեր դեռ չունեն. դերասան Մոսո Կարապետյանը որդի է ունեցել (Լուսանկարներ) 19/10/2018 15:52 Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխություններին դրական կլինի 19/10/2018 15:47 Ինտերպոլի նախկին նախագահի կինը վստահ չէ, որ ամուսինը ողջ է 19/10/2018 15:38 Հազարավոր մարդիկ հրաժեշտ են տվել Կերչի ողբերգության զոհերին 19/10/2018 15:28 Գիշերօթիկ հաստատության բակում գտնված երեխաների մայրը հայտնաբերվել է. նա 18 տարեկան է 19/10/2018 15:21 Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ՄԻԵԴ դիմել. Ալումյան 19/10/2018 15:20 Կերչի հրաձիգը քոլեջ է այցելել «Ատելություն» գրությամբ շապիկով 19/10/2018 15:15 Պարում ենք Նոյի երկրում. Հայաստանում կկայանա «Մշակութային դեսպան» միջազգային փառատոնը 19/10/2018 15:11 Ոստիկանների կողմից անչափահասին խոշտանգելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել 19/10/2018 15:02 Խորհրդարանական հանձնաժողովն ընդունեց Ընտրական օրենսգրքում կառավարության ներկայացրած փոփոխությունները 19/10/2018 14:57 Էկվադորն ու Վենեսուելան փոխանակվել են դիվանագետների արտաքսումով 19/10/2018 14:52 Apple-ը «հատուկ իրադարձություն» է խոստացել հոկտեմբերի 30-ին. օգտատերերը նոր iPad և MacBook են սպասում 19/10/2018 14:51 Օրենքի պահանջների խախտմամբ իրականացված շինաշխատանքների հետևանքով Արամի 23 հասցեի հուշարձան-շենքին վնաս հասցնելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել 19/10/2018 14:49 Փաստաբան Վահե Գրիգորյանը՝ ՍԴ դատավորի թեկնածու 19/10/2018 14:47 ՈւԵՖԱ-ն տուգանել է ՊՍԺ-ին 20 հազար եվրոյով 19/10/2018 14:38 «Նախարարն է մեղավոր, որ ընկել եմ սկանդալի մեջ». «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ դիմած ազատամարտիկը նոր մանրամասներ է ներկայացնում 19/10/2018 14:38 Ընտրություններում ԲՀԿ-ի շանսերը շատ լուրջ եմ գնահատում. Միքայել Մելքումյան (Տեսանյութ) 19/10/2018 14:30 Սպասվում է անձրև. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում 19/10/2018 14:25 Թերի պատրաստված փրկարարները կարող են էլ ավելի բարդացնել ծագած արտակարգ իրավիճակը. Ֆելիքս Ցոլակյան 19/10/2018 14:21 ASEM-ի գագաթնաժողովին ժամանած Մերկելն ընդգծել է ազատ առևտրի առավելությունները 19/10/2018 14:16 Մեկնարկում է Հայ ժամանակակից կամերային երաժշտության փառատոնը 19/10/2018 14:11 ԱՄՆ-ի ռազմական ուղղաթիռն ընկել է Ronald Reagan ավիակրի տախտակամածի վրա 19/10/2018 14:05 Նավթի համաշխարհային գները նվազել են 19/10/2018 13:59 Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը մեկնարկեց «Խաչատրյանը և ջազը» համերգային նախագծով 19/10/2018 13:54 Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գերմանիայի դեսպանատուն (Լուսանկարներ) 19/10/2018 13:48 Հայաստանի կառավարությունն իր գործունեությամբ ապացուցել է հանձնառությունը կոռուպցիայի դեմ պայքարին. Մնացականյան 19/10/2018 13:40 Ամեն ինչ էլեմենտար գողության մեջ է. գազի և էլէներգիայի սակագինը կարելի է իջեցնել 10-15 տոկոս. Աղազարյան (Տեսանյութ) 19/10/2018 13:38 Ալավերդու պղնձաձուլարանի փակումն անթույլատրելի է. Շարմազանովը դիմել է Փաշինյանին 19/10/2018 13:30 Չեք գտնի մի դեպք, որ երկու դատապարտյալ քնեն մեկ անկողնու մեջ. Արտակ Զեյնալյանը բացատրել է՝ ինչու է համաներում հայտարարվում 19/10/2018 13:27 Չի կարելի 10-15 տարի ասել, որ ժամանակը չէ գազի կամ էլեկտրաէներգիայի սակագների իջեցման մասին խոսել. Միքայել Մելքումյան (Տեսանյութ) 19/10/2018 13:21 Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է (Տեսանյութ) 19/10/2018 13:16 ՌԴ-ն և Ուզբեկստանը 27 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել միջռեգիոնալ համաժողովում 19/10/2018 13:08 Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գրեգ Ջերեջյանին 19/10/2018 13:00 Հրազդանում ազատ տնտեսական գոտի է ստեղծվել 19/10/2018 12:51 Փաշինյանն ընդունել է ԱՊՀ երկրների ՔԿԾ ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին 19/10/2018 12:47 «Սասնա Ծռեր» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, հստակ է. Վարուժան Ավետիսյան 19/10/2018 12:41 Կասպից ծովում գտնվող նավի վրա զանգվածային թունավորման հետևանքով երեք մարդ է մահացել 19/10/2018 12:35 Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հոկտեմբերի 18-ից 19-ը 19/10/2018 12:28 Կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Դեր Զորում խաղաղ բնակիչների տների ուղղությամբ 19/10/2018 12:20 Վահագն Հովակիմյանը հրաժարվել է ավագանու մանդատից 19/10/2018 12:15 Ուկրաինական հեռուստաընկերության շենքում հրդեհ է բռնկվել 19/10/2018 12:10 «Ալյանս» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով 19/10/2018 12:04 Կառավարությունը թույլ է տալիս, որ խորհրդարան անցնի 4 կուսակցություն կամ դաշինք. Ներկայացվեց փոփոխված ԸՕ-ն 19/10/2018 11:57 Կերչի հրաձիգին իր զոհերի կողքին չի հուղարկավորվի 19/10/2018 11:50 Թրամփը կարծում է՝ սաուդցի լրագրող Ջամալ Հաշուքջին այլևս ողջ չէ 19/10/2018 11:43 ՌԴ և ԱՄՆ նախագահների խորհրդականները կմասնակցեն Երևանում կայանալիք Եվրասիական համաժողովին 19/10/2018 11:37 Արա Բաբլոյանը ցավակցական խոսք է հղել Կերչի քոլեջում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ 19/10/2018 11:30 Երևանը 2800 տարեկան է. Որտեղ, ինչ միջոցառումներ են սպասվում 19/10/2018 11:21 Արհեստածին լարվածությունը ստեղծում է Գագիկ Ծառուկյանը՝ ցանկանալով «տիրանալ» բռնցքամարտի ֆեդերացիային. Արթուր Գևորգյան 19/10/2018 11:13 Թրամփի խորհրդական ընկերը այցելում է Հայաստան 19/10/2018 11:03 Երևանի 2800-ամյակի այգին երևանցուն կհանձնվի գարնանը (Տեսանյութ) 19/10/2018 10:53 Սևանա լճից մինչ այժմ բաց է թողնվել197,228 մլն խմ ջուր 19/10/2018 10:42 Սպորտի նախարարությունն առաջարկում է անցկացնել բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություն 19/10/2018 10:40 Կուբանում վթարված Լ-39 ինքնաթիռի օդաչուներին հաջողվել է ինքնանետում իրականացնել 19/10/2018 10:33 Այս ձայնագրությունը մենք համարում ենք սադրանք. Սևակ Միքայելյանի շտաբն արձագանքել է դպրոցի տնօրենի հետ հրապարակված ձայնագրությանը 19/10/2018 10:27 Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի 19/10/2018 10:16 Դեսպանը Հակոբ Արշակյանին խոստացել է, որ ամեն ինչ կանի Հայաստանի և Նիդերլանդների միջև կապերն առավել ամրապնդելու համար 19/10/2018 10:05 «Ժողովուրդ». Արթուր Ասատրյանի անձնագիրը չեն տալու մինչև քննության ավարտը 19/10/2018 10:01 «Իրատես». Եթե Փաշինյանը «Ելքի» հետ համագործակցելու որևէ եզր չգտնի, «Լույսն» իր հայտարարություններում առավել կոշտ կլինի 19/10/2018 09:58 «Ժողովուրդ». Մարդիկ էլ կան, որ կոկաին են բերում և այնտեղ` սահմանին, խնդրի առաջ են կանգնում. Հակոբ Արշակյան 19/10/2018 09:55 «Փաստ». ՔՊ-ն համամասնական ցուցակը կազմելու առումով բավական բարդ կացության առջև է 19/10/2018 09:52 «Ժամանակ». ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը 19/10/2018 09:48 «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանի թիմում հակված են «Սասնա ծռերի» հետ համատեղ մասնակցել ընտրություններին 19/10/2018 09:43 «Ժամանակ». Ծառուկյանը որոշել է էականորեն թարմացնել կուսակցության համամասնական ցուցակը 19/10/2018 09:39 «Ժողովուրդ». 2020 թվականին ՀՀ իշխանություններին բարդ տարի է սպասվում 19/10/2018 09:35 «Իրատես». «Սասնա ծռերը» խիստ արմատական դիրքերից են մասնակցելու սպասվող ընտրություններին 19/10/2018 09:32 Լինելու է բաց, անմնացորդ խոսակցություն. Նիկոլ Փաշինյան 19/10/2018 09:29 Երևանում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածները հոսպիտալացվել են 19/10/2018 09:20 ՀՀԿ ԳՄ նիստում քննարկել է ԸՕ նախագիծը, սպասվելիք արտահերթ ԱԺ ընտրություններին առնչվող հարցերը

Տվյալ բաժնի վերջին նյութերը